Պուգաչովան պատրաստվում է բաժանվել Գալկինից. ԶԼՄ
Սոցիալական կյանքում մասնագիտացած լրատվամիջոցները հաղորդեցին, որ աստղային շրջանակներում լուրեր են պտտվում Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի հնարավոր ամուսնալուծության մասին: Ինչպես նշում է Телепрограмма-ն, այս զույգի տարաձայնությունների մասին ենթադրությունները քննարկվում են ավելի քան մեկ ամիս:
Ի՞նչը կարող էր ընտանիքում խնդիրներ առաջացնել, անհայտ է: Բայց թաբլոիդները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ զույգի մտերիմները չեն շտապում լուրերը հերքել: Այսպիսով, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ Պուգաչովայի նախկին ամուսինը, հեռուստատեսությամբ բավականին խուսափողական պատասխան տվեց թեմայի շուրջ: «Ինձ համար մի քիչ անպարկեշտ է մեկնաբանելը,- ասաց երգիչը «Չես հավատա» հաղորդման ժամանակ:- Ես դրա իրավունքն ու պատճառը չունեմ»:
Կիրկորովը նաև հասկացրեց՝ չնայած նախկին կնոջ հետ լավ հարաբերությունների մեջ է, նրանց ընտանեկան հարցերի մեջ չի խցկվում: Հետևաբար, որոշ լուրեր կարելի է իմանալ միայն սոցցանցերից: Երգչուհու ինստագրամում տեսնում է, որ արտաքուստ ամեն ինչ լավ է՝ «հիանալի երեխաներ, հիանալի ընտանիք, այգիներ, ամեն ինչ ծաղկում է»: «Ալլա Բորիսովնան հիանալի տեսք ունի», – ավելացրեց Կիրկորովը:
Նիկոլայ Բասկովը նույնպես զուսպ էր. «Ես հավասարապես շփվում եմ երկու կողմի հետ: Հետևաբար, ամեն ինչ իմ մեջ կպահեմ»:
Ավելացնենք, որ ԶԼՄ-ներում և սոցցանցերում շրջանառվող լուրերից բացի, այլ հիմքեր չկան ենթադրելու, թե աստղային զույգը կարող է բաժանվել: Համաճարակի և ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում Պուգաչովան ու Գալկինը միասին զբաղվում էին տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ, ինչի մասին հայտնում էին սոցիալական ցանցերում: Հարաբերություններն անամպ են թվում: Սահմանափակ տարածքում շատ սերտ հարաբերության հարկադրված ժամանակահատվածը կարծես բնավ չի հոգնեցրել ամուսիններին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...