Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։
Նախարարը շնորհակալության է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։
«Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։
Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր հերթին հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ձևաչափին, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին