Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Ժամանց

«Տղաս ինձ միայն մեկ բանի համար է մեղադրում…». Գրիշա Աղախանյան

Դերասան, շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանն այս շրջանում փորձում է վայելել իր «չնախատեսված արձակուրդը»։ Ինչպես շատերի, այնպես էլ Գրիշայի համար համավարակը բազում խնդիրների եւ ծրագրերի հետաձգման պատճառ է հանդիսացել, սակայն նաեւ նորություն ունի: BRAVO.am-ն օրեր առաջ հանդիպել է նրան՝ հետաքրքիր զրույցի ակնկալիքով, եւ, իհարկե, նաեւ լուսանկարել։

— Ի՞նչ տվեց արտակարգ դրությունը. շատերն ասում են, որ սկսել են վերաարժեւորել կյանքը։

— Պետք է երկու տեսանկյունից նայել հարցին. այո՛, շատերը կարողացան իրենց ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել, բայց շատերի դեպքում էլ այդ ժամանակահատվածը բաժանման առիթ հանդիսացավ, քանի որ հայկական ընտանիքներում ընդունված է՝ տղամարդը պետք է աշխատի, գումար բերի, կերակրի, հոգա բոլորի կարիքները, իսկ եթե տանն է, եւ կա հացի խնդիր, դա բերում է ընդհարումների. այդ հանգամանքը նույնպես պետք չէ աչքաթող անել…

— Խոսեցինք բաժանություններից եւ ֆինանսական խնդրից, որը կարող է ընտանիքների քայքայման պատճառ լինել, թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը տուժած ոլորտների աշխատակիցներ եք, ֆինանսական անկայուն վիճակը ձեր տանը կռիվ չի՞ գցել։

— Տարաձայնություններ, ինչ խոսք, կան, բայց պատճառը ոչ միայն ֆինանսական միջոցներն են, որ աստիճանաբար պակասում են, այլ՝ անգործությունը, որին ո՛չ ես, ո՛չ էլ Շողերը սովոր չենք, իսկ այսօր, երբ օրը 24 ժամ միասին ենք, անգամ եթե չցանկանանք էլ, վեճի մի առիթ ծագում է: Մի բան հաստատ է, որ եթե վիրուսը չլիներ, մեր վեճերն էլ քիչ կլինեին, եւ ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ընտանիքներում կնվազեին վեճերը։

Գրիշա Աղախանյանը

— Դժվարությունները՝ դժվարություններ, բայց խոստովանենք, որ այս իրավիճակում ինչ-որ առումով շահել են երեխաները։ Վստահ եմ՝ մի լավ շփվել եք Ձեր փոքրիկ որդու հետ։

— Տղաս արդեն 6 տարեկան է: Նրա հետ խոսելը, շփվելը, որոշ թեմաներ քննարկելը բավական հետաքրքիր է։ Այս օրերին ժամանակ ենք անցկացնում ամառանոցում. լողավազանում լողում ենք, լեգոներ ենք հավաքում, սկսել ենք միասին աշխարհագրություն ուսումնասիրել, եւ արդեն շուրջ 55 երկիր գիտի՝ մայրաքաղաքներով։ Կարանտինային այս օրերի միակ լավ կետն իրոք այն էր, որ որդուս հետ կարողացա ավելի շատ ժամանակ անցկացնել։

— Վերջերս նկատեցի մի հայտարարություն, որում նշված էր, որ հաղորդավարների Ձեր դպրոցը հայտարարում է ընդունելություն. սա վաղեմի՞ ցանկություն էր, թե՞ միտքը հղացավ կարանտինում։

— Իրականում միտքը կար դեռ տարիներ առաջ, բայց մտածում էի՝ դեռ պատրաստ չեմ: Կարծում եմ՝ այն, ինչ անում եմ եւ լավ է ստացվում, այլ բան է, այդ մասին դասավանդելը՝ բոլորովին այլ։ «Աբել Աբելյան» արվեստի դպրոցի հետ համատեղ հիմնեցինք իմ հաղորդավարական դպրոցը, եւ ընդունելությունը կմեկնարկի սեպտեմբերին՝ Երեւանում, Գյումրիում, Արմավիրում եւ Վանաձորում, իսկ դասերը կսկսվեն հոկտեմբերի ավարտին։ Կա ներքին վստահություն, որ, այո՛, այսօր ես պատրաստ եմ տարիների իմ փորձը կիսել այն մարդկանց հետ, ովքեր կունենան դրա ցանկությունը: Վստահ եմ՝ լավ արդյունքներ կգրանցենք։

Գրիշա Աղախանյանը

— Մեր նախորդ զրույցի ժամանակ անելիքները շատ էին, իհարկե, որոշներն իրականացրիք, բայց կարծես կարանտինը մի շարք ծրագրեր կիսատ թողեց…

— Սթենդ-ափն իրականացրինք, եւ ասեմ՝ վատ չստացվեց. որոշակի շտկումներ պետք է արվեին, բայց, ընդհանուր առմամբ, համարում եմ, որ այն ստացվել է։ Ելույթներ էի պլանավորել նաեւ գարնանը եւ աշնանը, բայց վիրուսը խանգարեց։ Սպիտակցի Հայկոյի հետ երգ թողարկեցինք, որը բավական մեծ դիտելիություն ունեցավ: ԱՄՆ-ում նախնական փուլում գտնվող որոշ նախագծերի աշխատանքները դադարեցրել ենք: Հեռուստատեսային մի ծրագիր օդում մնաց, եւ այդպես շարունակ։ Հույս ունենք՝ շուտ կվեռադառնանք բնականոն կյանքի եւ կփորձենք իրականացնել այս նախագծերը։

— Ճգնաժամային այս փուլում որոշ արտիստներ հայտնեցին Հայաստանը լքելու ցանկության մասին: Դուք Միացյալ Նահանգներ մեկնելու խնդիր չունեք, հետաքրքիր է՝ հանրավոր է՝ պայմանները Ձեզ էլ չբավարարեն եւ տեղափոխվելու որոշում կայացնեք։

— Մի լավ խոսք կա՝ երբեք մի ասա երբեք։ Ես 10 տարի ապրել եմ արտերկրում եւ կրկին տեղափոխվելու ցանկություն չունեմ, քանի որ սիրում եմ, ավելի ճիշտ՝ հիվանդագին եմ սիրում Հայաստանը, եւ հետաքրքիրն այն է, որ տարեցտարի այդ սերն ավելի է ուժգնանում, չգիտեմ՝ միգուցե տարիքից է, բայց օր օրի հայրենիքիս ավելի եմ կապվում։ Չեմ պատկերոցնում՝ այդ ինչ պետք է լինի, կամ ինչի պատճառով ես կարող եմ կրկին լքել Հայաստանը։

— Հայրենիքի հանդեպ սերը կարո՞ղ է բերել նրան, որ մի օր էլ Ձեր որդիներին՝ Հայկին եւ Հրանտին, խորհուրդ տաք գալ ԱՄՆ-ից եւ այստեղ բնակություն հաստատել։

— Իրականում Հրանտի հետ հաճախ ենք խոսում այդ մասին, բայց եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ գիտեմ, որ դժվար է հավատալ նրան, որ իրականություն կդառնա։ Գիտեմ, որ Հրանտը նման ցանկություն ունի։ Ինչ խոսք, շատ կցանկանայի, որ կողքիս լիներ, բայց…

Հաճախ նեղսրտում է, որ հայերենի քերականություն լավ չգիտի, հետեւաբար, ինձնից հայերեն գրքեր է ուզում, ձգտում է ավելի հայ լինել, հասայեր է, եւ, գիտեք, ինձ այդ ամենն այնքան է դուր գալիս։ Հրանտն ինձ միայն մեկ բանի համար է մեղադրում, որ հայերեն լիարժեք չգիտի…

Գրիշա Աղախանյանը

— Հրանտի եւ Հայկի մասնագիտական կողմնորոշումն ինչպիսի՞ն է։

— Ավագ որդիս՝ Հայկը, Լոս Անջելեսում բավական հայտնի ֆինանսական կազմակերպությունում ստեղծագործական տնօրեն է, իսկ ահա Հրանտը շուտով կավարտի բժշկական քոլեջը. ֆիզիոթերապեւտ է ուզում դառնալ, մեծ թենիսի դասեր է տալիս։ Դե, իսկ այս տարին առանձնահատուկ է փոքր որդուս՝ Ալիկի համար, ով շուտով կդառնա դպրոցական եւ սեպտեմբերից կհաճախի Չեխովի անվան դպրոցը։

— Գիշա, Ձեր տարիքի հետ կապված մի շատ հետաքրքիր բան է նկատելի՝ չեք ծերանում. երիտասարդության բանաձե՞ւ ունեք։

 

Ավելին

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Republica» հյուրանոցում