Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

4 կարևոր բան, որոնք տղամարդիկ փնտրում են հարաբերություններում (լուսանկարներ)

Մեզանից շատերն են մտածում այն հարցի շուրջ, թե ինչն է տղամարդու համար կարևոր հարաբերություններում։ Ի՞նչ են նրանք փնտրում ի՞նչ են ակնկալում։

Հիշեք, որ տղամարդիկ շատ ժլատ են խոսքերի մեջ, երբ խոսք է գնում այն մասին, թե ինչ են նրանք ակնկալում հարաբերություններից, ինչպիսին են դրանք պատկերացնում։ Դժվար է նրանցից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչ են իրենք ուզում կնոջից սիրո մեջ։

Ամեն դեպքում, գիտնականները վաղուց են ամեն բան ուսումնասիրել և սերն ու հարաբերություններն էլ բացառություն չեն։ Այսօր  ներկայացնում ենք այն 4 կարևոր բաները, որոնք տղամարդիկ փնտրում են հարաբերություններում։

1. Համբերություն և ըմբռնում

Չնայած տարածված կարծիքին, տղամարդիկ ամենևին չեն կարծում, թե իրենց 100% ճիշտ են։ Նրանցից շատերը կասկածում են իրենց ուժերին, սակայն դա փայլուն կերպով թաքցնում են ուրիշներից։

Տղան միշտ կլինի այն աղջկա հետ, որը չի ճնշի իրեն, մշտապես չի քննադատի ամեն փոքր սխալի համար։ Չէ որ ինքն աշխատում է իր վրա, նա փորձում է ավելի լավը դառնալ և կդառնա։ Միայն թե մի պայմանով, եթե աղջիկն աջակցի իրեն և ոչ թե նվաստացնի կամ տեղին անտեղի դիտողություններ անի։

2. Ազատություն

Այն փաստը, որ տղամարդը ձեզ հետ հարաբերությունների մեջ է, բացարձակ չի նշանակում, որ նա պետք է ձեր ոտքերի մոտ կապած լինի միայն։ Ազատությունն ու անհատականությունը նրա համար պարզապես խոսքեր չեն։ Սրանք այն բաներն են, որոնք նա փնտրում է հարաբերություններում։ Որքան էլ որ հրաշալի լինեն հարաբերությունները, տղամարդը պետք է իր տարածքն ունենա, որտեղ նա կարող է մենակ մնալ։ Նա պետք է զգա, որ չի կորցրել իր անհատականությունը, որ ապրում և որոշումներ է կայացնում առաջվա նման՝ ինքնուրույն։ Հարաբերությունները չպետք է նրան զրկեն ազատությունից։

3. Ինտիմ

Սեռական կյանքը տղամարդկանց համար կարևոր է, և այդ մասին չպետք է մոռանալ։ Եթե նույնիսկ տղամարդը լուրջ հարաբերություններ է փնտրում, նա հասկանում է, որ սեքսն ամենակարևոր պահերից մեկն է։ Իհարկե, տղամարդը միայն դրա համար չէ, որ ձեր կողքին է, բայց դա պատճառներից մեկն է և չպետք է այդ մասին մոռանալ։

4. Երախտագիտություն և գնահատում

Եվ վերջապես, տղամարդը միշտ երախտագիտություն և գնահատում է ակնկալում։ Չէ որ նա հոգ է տանում ձեր մասին, այդքան բան է անում, մի՞թե նա մի բարի խոսքի արժանի չէ։ Մոտավորապես այսպես են մտածում բոլոր տղամարդիկ։ Ամեն անգամ երբ նա ինչ–որ մի հաճելի բան է անում, պետք է շնորհակալություն հայտնել։ Եվ ոչ մի դեպքում մի հրաժարվեք նրա օգնությունից։ Դա նվաստացնում է տղամարդուն առաջին հերթին իր աչքերում։

Ավելին