Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

Էրդողանը «անընդունելի է» բնորոշել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերանայումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անթույլատրելի» է բնորոշել երկրի արտաքին քաղաքականության վերանայումը: Այս մասին գրում է «Անադոլու գործակալությունը:

Նրա խոսքով` Անկարայի քննադատները հարց են տալիս. «Ի՞նչ է անում Թուրքիան Սիրիայում, Լիբիայում, Բալկաններում,  Միջերկրական ծովի արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասում կամ Բալկաններում»:

«Արդյո՞ք Սիրիայում հակամարտությունը կկարգավորվի, եթե Թուրքիան հրաժարվի մասնակցել այս երկրում տիրող իրավիճակին: Հյուսիսային Իրաքում գործող ահաբեկիչները կինքնամեկուսացվե՞ն: Լիբիայի օրինական կառավարության հակառակորդները կհրաժարվե՞ն իշխանության իրենց հավակնություններից: Ենթադրենք, որ Անկարան լիովին հրաժարվել է արտաքին քաղաքականության քայլերից, Ֆրանսիան ի պատասխան կկարողանա՞  հրաժարվել (Էմանուել Մակրոնի) սխալներից և վերադառնալ առողջ քաղաքականությանը»,-հարցադրում է արել Թուրքիայի նախագահը:

«Եթե Թուրքիան հրաժարվի բոլոր իրավունքներից, ԵՄ-ն կհրաժարվի՞ երկակի ստանդարտներից Անկարայի նկատմամբ, նրանք կսկսե՞ ն կատարել տրված խոստումները: Արդյո՞ք այս հողերի վրա աչք ունեցող տերությունները կհեռանան տարածաշրջանից, կապաշխարհե՞ն այն շրջանակները, որոնք առիթը բաց չեն թողնում թուրքական տնտեսությանը վնաս հասցնելու համար, արդյո՞ք կաջակցեն Անկարային»,-ավելացրել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ եթե Անկարայի քննադատները կարողանան ձեռքը սրտին դրած անկեղծ դրական պատասխան տալ իր թվարկած հարցերին, ապա Թուրքիան պատրաստ կլինի վերանայել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը: