Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է հուլիսի 26-ից ի վեր կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 5762-ով, որն առավելագույն ցուցանիշն է հուլիսի 26-ից ի վեր: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով հիվանդության վերահսկման օպերատիվ շտաբին:
Շտաբի տվյալներով՝ 33 օրվա ընթացքում 24-ժամյա աճը չի գերազանցել 0,5 տոկոսը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 085 281-ի: Մեկօրյա աճի նվազագույն տեմպերը գրանցվել են Սմոլենսկի մարզում, Մոսկվայի մարզում և Չեչնիայում:
Մոսկվայում արձանագրվել է 730 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 211, Մոսկվայի մարզում՝ 177, Ռոստովի մարզում՝ 171, Նիժեգորոդի մարզում՝ 166:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում ներկա պահին բուժում է ստանում 170 352 մարդ: Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 19 061 մարդ, որից 144-ը՝ վերջին մեկ օրում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...