Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան

Հանրությանը կեղծ ու զրպարտող լուրերով ապակողմնորոշող ֆեյք էջը վարողը պետք է պատասխանատվության ենթարկվի

Արտակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շատ չի անցել վարչապետի այն հայտարարությունից, համաձայն որի պատասխանատվության պետք է ենթարկել բոլոր այն կեղծ օգտատերերին, ովքեր թաքնվելով կեղծ էջերի հետևում, զրպարտում են մարդկանց և վիրավորում: Անգամ այս հրահանգից հետո, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այդ կեղծ էջերից մեկի վարողին հայտնաբերել և ձերբակալել են: Հիմա ուզում եմ նույն հայտարարության շրջանակներում, նույն ձերբակալության մոտիվացիայով, ԱԱԾ ուշադրությունը սևեռել «Баграмян 26» տելեգրամի էջի /ալիքի/ վրա, որը վերջին շրջանում, պարբերաբար, անդրադառնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հասցեին վիրավորական մեկնաբանություներ տարածում, էլ չենք ասում, որ դրանք ապատեղեկատվություն են իրենցից ենթադրում և ծնվել են զուտ հիվանդ երևակայության արդյունքում: Վստահ եմ, որ ԱԱԾ-ն խտրական մոտեցում չի ցուցաբերելու այս հարցում և ցանկացած նման հաղորդագրություն կառնի ուսումնասիրության, քանզի այդ գործելաոճը, երբ հանրությանը կեղծ ու զրպարտող լուրերով ապակողմնորոշում են և ըստ էության հակաքարոզչությամբ են զբաղվում, վտանգավոր է և վարակիչ, եթե մեկին-երկուսին պատժի չենթարկենք, ապա դա համատարած բնույթ կկրի: Հուսանք այս գրառումից հետո, այդ էջի իրական վարողը կհայտնաբերվի և նույնկերպ կենթարկվի պատասխանատվության, ինչպես եղավ «Դուխով Հայաստան» էջի դեպքում: