Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել
Սպորտ

ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքի «Սոու-Ֆայ» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի Իսպանիա — Ավստրիա հանդիպումը։ Լուիս դե լա Ֆուենտեի սաները գերվստահ խաղ ցուցադրեցին՝ մրցակցին պարտության մատնելով 3:0 հաշվով։

Հանդիպման գլխավոր մրցավարն էր շվեդ Գլեն Նյուբերգը: Խաղի հաշիվը կարող էր բացվել արդեն 29-րդ րոպեին, սակայն իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյայի խփած գնդակը չեղարկվեց ավստրիացիների դարպասապահի նկատմամբ կանոնների խախտման պատճառով:

Այնուամենայնիվ, «Ֆուրիա Ռոխայի» երկրպագուները երկար չսպասեցին: Ընդամենը յոթ րոպե անց՝ 36-րդ րոպեին, հարձակվող Միկել Օյարսաբալը նույն Կուկուրելյայի փոխանցումից հետո բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսում իսպանացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանը։ 66-րդ րոպեին պաշտպան Պեդրո Պոռոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Միկել Օյարսաբալը ձևակերպեց դուբլ (դարձյալ Կուկուրելյայի արդյունավետ փոխանցումից)՝ հաշիվը դարձնելով խոշոր ու վերջնական՝ 3:0։

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը գերազանցեց իր հայրենակից, լեգենդար Իկեր Կասիլյասի պատմական նվաճումը՝ աշխարհի առաջնություններում անընդմեջ սեփական դարպասն անառիկ պահած րոպեների քանակով։

Իսպանիան 1994 թվականից ի վեր առաջին անգամ ԱԱ-ի փլեյ-օֆֆում մեկից ավելի գոլ խփեց։ Հատկանշական է, որ այն ժամանակ ևս մրցաշարն անցկացվում էր ԱՄՆ-ում, որտեղ իսպանացիները 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էին Շվեյցարիային։

Հիշեցնենք, որ Իսպանիան ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ էր դուրս եկել H խմբից՝ վաստակած 7 միավորով գրավելով առաջին հորիզոնականը: Ավստրիան J խմբում 4 միավորով գրավել էր երկրորդ տեղը՝ ապահովելով իր տեղը 1/16 եզրափակչում:

 

ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը ծանրագույն և դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթանակ կորզեց Խորվաթիայի ընտրանուց՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:

Կանադայի Տորոնտո քաղաքի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն աչքի ընկավ պատմական ռեկորդներով, չսպասված հանգուցալուծմամբ և կրքերով։ Նորվեգացի մրցավար Էսպեն Էսկոսի սուլիչն ազդարարեց պորտուգալացիների կամային հաղթանակը։

Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբում՝ 53-րդ րոպեին, բացեց խորվաթների կիսապաշտպան Իվան Պերիշիչը։ Սակայն Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։

68-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը (1:1):

90+4-րդ րոպեին Գոնսալու Ռամուշը դարձավ փրկիչ գոլի հեղինակ՝ առաջ մղելով Պորտուգալիային։

Հանդիպման ամենադրամատիկ դրվագը գրանցվեց հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին։ Խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլին հաջողվեց գրավել պորտուգալացիների դարպասը, սակայն ուրախությունը կարճ տևեց. տեսակրկնությունների համակարգի (VAR) միջամտությունից հետո գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Այս հանդիպումը պատմական էր 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի համար, ով մասնակցում է իր 6-րդ Աշխարհի առաջնությանը.

Նա խփեց իր առաջին գոլը Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում, ինչպես նաև դարձավ Մունդիալների պատմության մեջ փլեյ-օֆֆ-ում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը (41 տարեկան):

Այս գոլը Կրիշտիանուի կարիերայում դարձավ 976-րդը:

Այնուամենայնիվ, պորտուգալացի աստղի համար խաղն ավարտվեց նյարդային նոտայով։ 81-րդ րոպեին նա փոխարինվեց և խաղադաշտը լքելիս չթաքցրեց իր բացահայտ հիասթափությունն ու դժգոհությունը մարզչի որոշումից։

1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականին սպասվում է ծանր փորձություն՝ գերսկզբունքային դիմակայություն Իսպանիայի հավաքականի դեմ։

Հիշեցնենք, որ Պորտուգալիան փլեյ-օֆֆ էր դուրս եկել K խմբից՝ զբաղեցնելով 2-րդ տեղը (հաղթանակ Ուզբեկստանի նկատմամբ և ոչ-ոքիներ Կոնգոյի ԴՀ-ի ու Կոլումբիայի հետ)։ Խորվաթիան նույնպես 2-րդն էր իր՝ L խմբում (պարտություն Անգլիայից և հաղթանակներ Պանամայի ու Գանայի նկատմամբ)։ ԱԱ-2026-ն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը, իսկ գործող չեմպիոնն Արգենտինան է:

Հետևեք մեզ՝ այստեղ