Լաս Վեգասի Փառքի ճեմուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը
Լաս Վեգասի Փառքի ճեմուղում ևս մեկ աստղ է ավելացել. երգիչ Արման Հովհաննիսյանը ստացել է իր անվանական աստղը: Աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք է կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը:
Արմանի ընկերները սոցցանցերի իրենց էջերում հանդես են եկել շնորհավորական գրառումներով: Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արմանի հետ և մակագրել. «Այսօր` սեպտեմբերի 21-ին, Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի աստղը, և սեպտեմբերի 21-ը նշանակվեց Լաս Վեգասում Արման Հովհաննիսյանի օր»:
Ռեփեր Սուպեր Սաքոն ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել է, որ երեկվա օրը պատմության մեջ է անցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը: Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է և շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:



























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...