Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Ժամանց

Խոյեր, այսօր աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն օրը. սեպտեմբերի 23-ի աստղագուշակը

Խոյ. Այսօր աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը:

Երեկոն հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք: Այսօր ռոմանտիկ հրապույրը գրեթե բացառվում է:

Ցուլ. Մի խուսափեք իմպրովիզներից` այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին:

Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք ալկոհոլի  և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ սպասելն իրեն չի արդարացնի:

Երկվորյակներ. Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորոթյուններ կտա:

Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնոթյուն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ:

Խեցգետին. Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառված, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:

Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:

Առյուծ. Այսօր դուք ցանկանում եք միայն հրամայել, ղեկավարել և հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ` ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել:

Կույս. Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է` ձեր նախազգացման հուշումներին հետևելն է:

Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:

Կշեռք. Այսօր ձեզ կարող են քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ:

Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Կարիճ. Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:

Սիրո հարցում ձեր բախտը բերում է` սա հենց’ այն օրն է, երբ կարելի է հանդիպել արքայազնին կան արքայադստերը, կամ էլ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք խախտում են արդեն ձևավորված հարաբերությունները: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Աղեղնավոր. Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ, դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ:

Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր լավատեսության և ինքնավստահության դեֆիցիտով են տառապում, իսկ դուք էլ սիրով աջակցում եք վերջիններիս, դրա հետ մեկտեղ` թույլ չտալով նրանց`նստել ձեր վզին:

Այծեղջյուր. 

 

Ավելին