«Շատ թանկ գնումներ չեմ անում». Էլեն Ազնավուրյանի ամենաթանկ և ամենաէժան գնումներն ու երեկոյան զգեստների բարդ ընտրությունը
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Էլեն Ազնավուրյանին: Էլենի խոսքով` առօրյայում հիմնականում նախընտրում է սպորտային ոճ:
«Գնումներ կատարելիս էլ սպորտային ոճի կողմ եմ գնում` չնայած երբեմն աղջկական հագուստների կարիք եմ զգում: Սպորտային կոշիկների համար հատուկ խանութ չկա, որտեղից միշտ գնումներ եմ անում: Վերջերս Adidas և Puma խանութներից եմ շատ գնումներ կատարում օնլայն տարբերակով»,-ասաց նա:
Էլենն ասաց, որ սիրում է և՛ խանութներ գնալ, և՛ օնլայն գնումներ անել. «Հիմնականում օնլայն եմ պատվիրում, բայց երևանյան խանութներից նույնպես օգտվում եմ: Սիրում եմ Zara խանութը, որովհետև այնտեղ ցանկացած տեսակի հագուստ գտնում եմ: Շատերը խուսափում են օնլայն գնումներից, բայց ինձ հետ դեռ չի եղել, որ հագուստի չափսը չհամապատասխանի, օնլայն գնումներս միշտ հաջող են լինում, քանի որ սանտիմետրով չափում եմ»:

Ըստ դերասանուհու`իր զգեստապահարանում գերակշռում են սև բլուզները. «Զգեստապահարանս հիմնականում մուգ գույների մեջ է, դժվարությամբ եմ գունավոր հագուստ գնում: Սիրում եմ դիմացինի հագին տեսնել գունավոր հագուստ, մտածում եմ` կցանկանայի կրել, բայց գնումներ անելիս մուգ գույների կողմ եմ գնում: Ասում են չէ՞, որ սևի մեջ են բոլոր գույները»:
Անդրադառնալով իր ամենաթանկ ու ամենաէժան գնումներին` Էլենն ասաց. «Շատ թանկ գնումներ չեմ անում, ամենաթանկ գնումս սև զգեստ է եղել, որը ձեռք եմ բերել Միացյալ Նահանգներից մոտ 200 դոլարով: Ամենաէժան գնումս եղել է բլուզ, որը պատվիրել եմ օնլայն` 2000 դրամով: Այնպես չէ, որ մատչելիների մեջ անորակն եմ գնում, նույնիսկ մատչելին պետք է որակյալ լինի: Եթե պետք է որակապես վատը լինի, ավելի լավ է գնել մի փոքր ավելի թանկ տարբերակը, որը նաև ավելի երկար ժամանակ կկրես: Ես իմ հագուստներից շուտ չեմ հոգնում, երկար եմ կրում, միայն կոշիկներն եմ շուտ մաշում»:

Խոսելով երեկոյան զգեստների ընտրության մասին` դերասանուհին ասաց, որ դժվարությամբ է դրանք ընտրում. «Երեկոյան զգեստներն իմ զգեստապահարանում շատ քիչ են: Հիմնականում մոլերից եմ գնում, քանի որ խանութները շատ են ու ընտրություն կատարելու հնարավորություն կա: Վերջերս երեկոյան սև զգեստ եմ գնել, որի արժեքը կոնկրետ չեմ հիշում, բայց մոտավոր արժեր 10-20 հազար դրամ: Այդ զգեստի հետ սև կոշիկներ էի կրում, ձեռք էի բերել Միացյալ Նահանգներից զեղչված` 60 դոլարով»:
Էլենը նաև ասաց, որ աքսեսուարների սիրահար է. հատկապես, պայուսակներ է շատ սիրում. «Տարբեր գույների փոքր պայուսակներ շատ ունեմ: Աքսեսուարներից շատ եմ սիրում նաև թևնոցներ: Ունեմ մի վզնոց, որը շատ եմ կրում, դրա վրա գրված է իմ անունը, հազվադեպ եմ այն հանում: Աքսեսուարներից նաև ակնոց եմ սիրում, բայց քանի որ քիթս նոր եմ վիրահատել, չեմ կարող կրել»:


Մարիամ Խաչատրյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...