Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը շատ է խոստացել, բայց քիչ կատարել. քաղաքագետ

Հայաստանի նոր իշխանությունների տված խոստումների թիվը գերազանցում է կատարվածները։ Այս մասին ասել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ կան դրական տեղաշարժեր, բայց դրանք ավելի շուտ հասարակության բարոյահոգեբանական վիճակի ոլորտից են։ Իշխանություններն իրենց անվանում են հեղափոխականներ, եւ գնահատականի չափանիշը պետք է լինի խոստացածի եւ կատարվածի հարաբերակցությունում։

Առաջին հերթին, կարծում է Պապյանը, անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխություն կամ, ինչպես ասում են, «Սերժ Սարգսյանի վրա կարված կոստյումի»։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե մասնակի, այլ համալիր փոփոխության մասին է։ «Անհրաժեշտ է քննարկել, թե որքանով է առհասարակ Հայաստանին հարմար կառավարման խորհրդարանական ձեւը։ Մենք բոլորս գիտենք, թե ինչու ստեղծվեց սուպերվարչապետությունը։ Եթե իշխանությունները չունեն համապատասխան հավակնություններ, պետք է փոխել համակարգը, որովհետեւ խորհրդարանականն առայժմ չի գործում։ Կուսակցությունները հիմնվում են անձերի վրա, դա վերաբերում է նաեւ կառավարող կուսակցությանը։ Չլիներ Նիկոլ Փաշինյանի անձը, «Քաղաքացիական պայմանագիրը»  կհավաքեր այնքան ձայն, ինչքան նախորդներում»,- նշել է Պապյանը՝ ընդգծելով, որ անցած գարնան իրադարձությունները պայմանավորված էին երկրում իրավիճակից դժգոհությամբ։ Ինքը՝ Պապյանը, հավատում է Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը, նրա պայքարին կոռուպցիայի դեմ, բայց քայլերն անբավարար է համարում։

Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ է փոխել Ընտրական օրենսգիրքը, քանի որ խորհրդարանը ձեւավորվել է ռեյթինգային համակարգի հիման վրա։ «Քանի որ մեզ մոտ հեղափոխություն է, եկեք փոխենք քաղաքական հիմքերը։ Շաբաթօրյակներն ու ծառատունկերը լավ են, բայց պետությունը պետք է զբաղվի այլ հարցերով։ Տնտեսական վիճակն առաջ թելադրված էր քաղաքական նկատառումներով։ Մարդկանց նշանակում էին միլիոնատերեր։ Այս իմաստով կան որոշակի տեղաշարժեր, արվում են փորձեր՝ տնտեսական դաշտը մրցակցային դարձնելու համար։ Բայց դա բավական չէ։ Նոր խաղացողները չեն կարող մրցակցել հների հետ, որոնք հարստություն են կուտակել ապօրինի ճանապարհներով։ Այսինքն՝ անհրաժեշտ է անցումային արդարադատության իրականացում։ Կա անկեղծ վաստակած, եւ օրենքն այն պաշտպանում է։ Իսկ ահա ապօրինի հարստությունը օրենքը չի կարող պաշտպանել։ Վաղեմության ժամկետն այստեղ չի գործում»,- կարծում է Պապյանը։

Կոնկրետ իմանալու խնդրանքին, թե ինչ է Փաշինյանը խոստացել ու չի կատարել, քաղաքագետը հիշեցրեց, որ վարչապետը խոսում էր հայրենադարձության անհրաժեշտության մասին։ «Բայց արդյո՞ք արվեցին օրենսդրական բարեփոխումներ հայրենադարձության հեշտացման համար։ Ոչ։ Նրանք, ովքեր փորձեցին գալ, բախվում են բյուրոկրատիային։ Տնտեսական հիմնավորվածությունը հայրենադարձության համար բացակայում է։ Առայժմ գործեր չկան, կա հերթական խոստում։ Երեկ ուղիղ եթերով Փաշինյանը խոսեց վարկավորման հեշտացման մասին։ Սա առայժմ խոստում է։ Եղել են գողացված փողերը մինչեւ վերջին կոպեկը վերադարձնելու խոստումներ։ Բայց մենք տեսնում ենք, որ գործը դեմ է առնում ուշացումների, տվել են անձնագիր ու թույլ տվել հեռանալ։ Միհրան Պողոսյանը, Սաշիկ Սարգսյանը։ Սկզբում մարդկանց տեղեկացնում են պատրաստվող հետապնդման մասին, նրանք հեռանում են, սկսվում է հետախուզումը։ Սա անհասկանալի է։ Այլ երկրներում ամեն բան հակառակն է։ Ի վերջո, հասարակությունն սկսում է հարց տալ, իսկ ինչո՞ւ է այդպես տեղի ունենում։ Նման մեթոդները լավ են կարճաժամկետ կտրվածքով»,- նկատել է Պապյանը։ Նրա խոսքով, եթե խոստումները չկատարվեն, կստացվի, որ ամեն բան արվել է իշխանության գալու նպատակով, եւ դա անընդունելի է։ «Մեկ տարում գները բարձրացել են, նվազել է գնողունակությունը անգամ նրանց մոտ, որոնց աշխատավարձը բարձրացել է»,- փաստել է Պապյանը։ Ընդ որում՝ քաղաքագետը, այնուամենայնիվ, ուրախ է, որ սխալները պայմանավորված չեն նոր իշխանավորների սեփական շահով։