Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Մշակույթ

Եզակի կադրեր 1919թ. Հայաստանից (Տեսանյութ)

ԱՄՆ Ազգային արխիվում պահվող այս եզակի կադրերը նկարահանվել են 1919թ. Թուրքիայում, Արեւմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում: Այն ամերիկացի զորավար Ջեյմս Հարբորդի այցի լուռ վավերագրությունն է:

Եզակի կադրեր կան Արեւմտյան Հայաստանից, Կարսից, Էջմիածնից, Երեւանից: Շատ լավ երեւում է, թե ինչպես են Հայաստանում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ դիմավորում Հարբորդին:

Փարիզի հաշտության խորհրդաժողովի (1919թ. մարտի 20-ի) որոշմամբ Ամերիկայի կառավարությունը բանակի գեներալ զորավար Ջեյմս Հարբորդին եւ նրա զինվորական առաքելությանը գործուղել է Հայաստան: Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության նպատակով: Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ-ը կարող է ընդունել մանդատը: Կոնգրեսը, սակայն, մերժեց Հայաստանի մանդատը ընդունելու նախագահ Վուդրո Վիլսոնի առաջարկը:

Հարբորդի Հայաստան այցի մասին՝ մի հատված Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն հատորից (Հաղորդագրություն՝ հայ հեռագրական գործակալության, Երևան, 29 սեպտեմբեր [1919թ.], Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 639-640):

ժամը 3-ին Էջմիածնից օթոմոբիլով Երևան ժամանեց գեն. Հարբորդը: Գեներալին ընդունեցին վարչապետը՝ նախարարական ամբողջ կազմով, Վրաստանի, Ազրբեջանի դիպլոմատիկան, ամերիկյան, անգլիական, ֆրանսիական զինվորական ներկայացուցիչները: Չնայած Զանգվի կամրջի մոտ շինած կամարին, գեներալ Հարբորդը իջավ օթոմոբիլից: Նրան դիմավորելու առաջացավ ամերիկյան զինվորական ներկայացուցիչը, որը կարճ ճառով ողջունեց գեներալ Հարբորդին: Հետո նրանք մտան կամար, նրանց դիմավորեց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որը ողջունեց նրա գալուստը, շնորհակալություն հայտնեց Ամերիկային՝ նրա՝ հայ ժողովրդին ցույց տված օգնության առթիվ և հայտնելով կառավարության կատարյալ պատրաստակամությունը աջակցելու նրա միսիան իրագործելու գործում, արտահայտեց հայ ժողովրդի բաղձանքը՝ տեսնել անկախ և միացյալ Հայաստանը Ամերիկյան մանդատի տակ:

Պատասխան ճառով գեն. Հարբորդը շնորհակալություն հայտնեց Հայաստանին, նրա ցույց տված ընդունելության համար և ավելացրեց,որ «Ամերիկան հետաքրքրվում է Հայաստանով և նրա ճակատագրով, ապացույց իմ Հայաստան գալս: Ես եկել եմ ոչ թե հաճույքի, այլ իմ վրա դրված պարտքը կատարելու:

Իմ միսիայի բոլոր անդամներից յուրաքանչյուրն առանձին ունի իր պարտականությունները և պիտի աշխատի այդ շրջանակում: Ես նույնպես իմ երկու օրվա ներկայության աշխատանքները պարտավոր եմ զեկուցել նախարարներին՝ անհրաժեշտ հրահանգներ ստանալու համար»:

Ճառից հետո վարչապետը ներկայացրեց գեն. Հարբորդին ներկա եղող անձանց: Հետո երկուսով օթոմոբիլ նստելով ուղղվեցին դեպի մայրաքաղաք:

Քաղաքը զարդարված էր հայկական, ամերիկյան դրոշակներով, գորգերով և կանաչներով: Սկսած Զանգվի կամրջից՝ ժողովուրդը խռնվել էր ամբողջ ճանապարհին: Աստաֆյան փողոցում կանգնած էին զորախմբերն ու որբերը: Առջևից գնում էր քաղաքապետը ազգային տարազով և 4 ամերիկյան դրոշակ ունեցող ձիավորներով: Նրանց հետևում էին օթոմոբիլով գեն. Հարբորդն ու վարչապետը, ապա հետևակ ու հեծյալ զորքը, նրանցից հետո դիմավորելու եկած բոլոր պաշտոնական ներկայացուցիչները:

Գեներալ Հարբորդի օթոմոբիլը երևալուն պես, որբերի և փողոցի երկու կողմերում հավաքված խուռներամ ժողովրդի կողմից պայթեցին «կեցցեները»: Նրա համար պատրաստած բնակարանը հասնելիս, զինվորական երաժշտախումբը նվագեց հայկական հիմնը, որից հետո գեներալը ընդունեց զորանցք, շնորհակալություն հայտնեց իր պատվին եղած ընդունելության և գոհունակությունը զորքերի կարգապահության համար և մետեցավ ու նայեց դիմավորող որբերին:

Այսօր առավոտյան 7 օթոմոբիլներով Սարիղամիշ հասավ գեներալ Հարբորդը՝ մի գեներալի, 7 սպաների և 100 հոգուց բաղկացած զինվորական պահակախմբի ուղեկցությամբ:

Գեներալ Հարբորդը, իջևանեց սպայական ժողովատեղին, ուր ընդունվեց զինվորական զորանցք և տեղական ազգաբնակչության ողջյունները: Ընդունելությունից գոհ երկաթուղով մեկնեց Կարս:

Գեներալ Հարբորդի գնացքը, առավոտյան ժամը 8-ին հասավ Կարսի երկաթուղային կայարանը: Գնացքը դիմավորվեց բոլոր ամրոցներից եղած 21 թնդանոթահարվածներով:

Գեներալը ընդունեց ողջյուններ և բարեմաղթություններ քաղաքագլխի կողմից:

Տեղական ազգաբնակչության և վարչությունների ներկայացուցիչներին ընդունելուց հետո գեներալ Հարբորդը օթոմոբիլով մեկնեց զորահրամանատարի մոտ, ուր ճաշի էր հրավիրված:

Խուռներամ բազմության թափորը գեներալին մեծ օվացիաներ էր անում, իսկ զորքը «ուռաներով» ընդունում:

Գեներալին ուղեկցում էին պետական ներկայացուցիչներ: