Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներն ու մշտական բնակության վայրից տեղահանված անձինք՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը՝ հավելելով, որ զոհվածների ընտանիքների անդամներին և իրենց բնակավայրերից տեղահանվածներին նոտարական վճարներից ազատելու վերաբերյալ որոշումը գործում է միայն Արցախի տարածքում:
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ զոհվածների ընտանիքների անդամները և մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն՝ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար սահմանված վճարումներ կատարելու պարտավորությունից: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի որոշումը»,-նշեց Միրզոյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին