Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Սպորտ

Airthings Masters. Առաջին խաղային օրվանից հետո Արոնյանն առաջատարների թվում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դեկտեմբերի 26-ին մեկնարկած Airthings Masters օնլայն մրցաշարի առաջին խաղային օրը տարել է 1 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտել ոչ-ոքիով:

Առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, երկրորդ տուրում հաղթանակ տարել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ, երրորդ և չորրորդ տուրերում ոչ ոքի խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա մրցաշարի ևս 4 տուր: Արոնյանի մրցակիցները կլինեն ռուս Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Ֆաշյե-Լագրավը, ամերիկացի Ուեսլի Սոն և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Առաջին խաղային օրվանից հետո Արոնյանն ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, ռուս Դանիիլ Դուբովի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ 4 հնարավորից վաստակել է 2.5 միավոր և բաժանում է 1-5 տեղերը:

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: 12 շախմատիստներ դեկտեմբերի 26-ից հունվարի 3-ը պայքարելու են մրցաշարում չեմպիոնության համար: Հաղթողը ստանալու է 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր: