Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Աշխարհ

Հայաստանում տապալվեց նաև իրանական ուղղությունը

Արցախյան պատերազմը բացահայտեց Հայաստանի Հանրապետության թույլ և անարդյունավետ արտաքին քաղաքականությունը գրեթե բոլոր ուղղություններով, որոնցից նշանակալին իրանական ուղղությունը դարձավ։ Դրա գագաթնակետը, ըստ էության, պատերազմի ընթացքում ԻԻՀ փոխարտգործնախարարի այցն էր տարածաշրջան՝ Բաքու-Մոսկվա-Երևան-Անկարա երթուղով, կարգավորման անհասկանալի պլանով ու ոչ հայանպաստ դրույթներով։ Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն էր և ըստ մի շարք վերլուծաբանների՝ կարգավորման համար ՌԴ-Իրան-Թուրքիա բանակցությունների ձևաչափը կիրառելը՝ դուրս մղելով գործընթացից Արևմուտքին։

Սակայն իրանական ծրագիրն այդպես էլ լրջորեն չքննարկվեց, քանի որ պատերազմը դադարեցնելու հարցն արդեն իսկ քննարկվում էր Երևան-Մոսկվա-Բաքու-Անկարա ձևաչափով, որքան էլ որ այս ձևաչափն անընդունելի էր պաշտոնական Երևանի համար հասկանալի պատճառներով։
Նոյեմբերի կեսերին նաև տեղեկատվություն տարածվեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը Ղարաբաղի հարցով կմեկնի Բաքու և Մոսկվա, այցերը չկայացան, սակայն արցախյան հարցով երևանյան կանգառի բացակայությունը ևս չվրիպեց մի շարք վերլուծաբանների ուշադրությունից՝ որակվելով՝ որպես տարածաշրջանում Հայաստանի սուբյեկտայնության վերացում։

Ուշագրավն այն է, որ ՀՀ-ին ու ԻԻՀ-ին չհաջողվեց և ավանդաբար չի հաջողվում լուրջ արդյունքների վերածել համատեղ շահերը, օգտագործել հարաբերությունների ողջ ներուժը։ ՀՀ հեղափոխական իշխանության սկզբնական հայտարարությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Իրանի ուղղությամբ լուրջ արդյունքներ են լինելու, տնտեսական պրոյեկտներ են իրականացվելու,սակայն, ինչպես բոլոր ուղղություններում, սա ևս մնաց հայտարարությունների մակարդակում, և ներկայիս իշխանությունները փորձեցին իրենց վերագրել ՀՀ նախկին իշխանությունների որոշ նախաձեռնություններ իրանական ուղղությամբ։ Հարկ է նշել նաև, որ Իրանի հետ սահմանների առնչությամբ մի շարք ոչ միանշանակ հայտարարություններ արվեցին, ինչպիսին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, ինչը երկար քննարկումների պատճառ դարձավ։ Ըստ մի շարք վերլուծաբանների՝ Հայաստանն Իրանի հետ բավարար աշխատանք չտարավ նաև Իսրայելում դեսպանատուն բացելու հարցն ընկալելի դարձնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, թվում էր՝ պատերազմի շրջանակում ևս ՀՀ-ն ու Իրանը համատեղ շահեր ունեն՝ հատկապես՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ռազմական ներկայության ընդլայնման, պատերազմում Իսրայելի անուղղակի մասնակցության, ադրբեջանաիրանական խնդիրների, Թուրքիայի կողմից հակամարտության գոտի ահաբեկիչների ներմուծման և ընդհանրապես անվտանգության ու Իրանի դեմ ավելի լայն աշխարհաքաղաքական «խաղի» հարցում։ Սակայն Հայաստանին չհաջողվեց նույնիսկ այս պատերազմում ԻԻՀ-ին դարձնել ՀՀ-ի «գործընկեր»՝ ունենալով բազմաթիվ ընդհանուր շահեր։ Հայաստանին չի հաջողվել ո՛չ ավելի լայն կոնտեքստում, ո՛չ առանձին դրվագներում հաջողությունների հասնել երկկողմ հարաբերություններում և իր հարևանությամբ ունենալ վստահելի գործընկեր։

Ավելին՝ նույնիսկ տեղի փորձագիտական համայնքը՝ բացառությամբ մի քանի մասնագետների, համարժեք չի ներկայացրել, վերլուծել ԻԻՀ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ադրբեջանաիրանական հարաբերությունները և շահերը։ Եվ չնայած Ադրբեջանի զորահանդեսում ԻԻՀ տարածքների ադրբեջանական պատկանելության մասին էրդողանաալիևյան ակնարկները որոշակի հրապարակային «փոխհրաձգության», սպառնալիքների պատճառ դարձան Իրանի հետ, ադրբեջանաաիրանական համագործակցությունը բնականոն հունով զարգանում է։ Օրերս իրանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Նախիջևանում մեկնարկել է Իրան-Ադրբեջան տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Խոդաֆարինի և Ղիզ Ղալասի ջրամբարների և Օրդուբադի ու Մարազադի ՀԵԿ-երի շահագործման և այդ ուղղությամբ համագործակցության կապակցությամբ: Նախիջևանում ԻԻՀ հյուպատոսարանի փոխանցմամբ՝ Իրան-Ադրբեջան համատեղ այդ նիստում կողմերը մտքերի փոխանակում են կատարել համագործակցության եղանակների մասին:

Ինչո՞ւ են հայ-իրանական հարաբերություններն այս վիճակում, և ի՞նչ պետք է անի ՀՀ-ն իրանական ուղղությամբ՝ հարցերին արձագանքելով՝ իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը կարծիք է հայտնում, որ հարաբերությունները երկու կողմից ունեն վերանայման և քայլերի կարիք՝ թե քաղաքական, թե առևտրատնտեսական մակարդակներում։ Քաղաքականապես, նրա որակմամբ, Թեհրանը ձգտում է բարիդրացիական հարաբերությունների իր բոլոր հարևանների հետ, որոնք բազմաթիվ են, հարևանների թվաքանակով Իրանը բացառիկ երկրների շարքում է։ Ուստի, ըստ վերլուծաբանի, ծրագրեր իրականացնելիս՝ Իրանը, բնականաբար, ընտրում է ամենաշահեկանները տվյալ պահին, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանն իր հերթին՝ իր ներքին խնդիրներն ունի։

«Մեր երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահերով։ Թեհրանն ու Երևանն ավանդաբար ձգտում են պահպանել բացառիկ դրական ֆոնը քաղաքական հարաբերություններում, ինչը բարդ է Հայաստանի տեսանկյունից՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԻԻՀ տեսանկյունից՝ Իսրայելի, ԱՄՆ-ի պատճառով։ Եթե Թեհրանի տեսանկյունից դիտարկեք, կհասկանաք, թե ինչպիսի գլոբալ խնդիրներ ունի Իրանն Արևմուտքի հետ, Մերձավոր Արևելքում կամ տարբեր այլ հարևանների հետ։ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը գուցե որոշ ուղղություններով պրոակտիվ չէ, բայց Ղարաբաղյան հարցի ուղղությամբ կրկին ավանդաբար Իրանն ունեցել է հավասարակշռված մոտեցում, թվացել է, որ չի աջակցում կողմերից մեկին մյուսի դեմ, և՝ հակառակը։ Բայց այս պատերազմը Թեհրանին որոշակի խնդիրներ է բերել, Իրանն անտարբեր չէ, պարզապես անշահախնդիր կողմ է, գուցե սա դժվար ընկալվի։ Բայց խնդիրներ այս ամենի հետևանքով առաջացել են նաև Իրանի համար, նոր սպառնալիքներ, նոր իրավիճակներ ու մարտահրավերներ։ Իրականում տարածաշրջանը փոխվել է ու դեռ կփոխվի, եթե տարածաշրջանի բնակիչների էթնիկ կազմը փոխվի»,- ասաց Բարզեգարը։

Նրա խոսքով՝ ԻԻՀ ԱԳ նախարարի այցերը Բաքու և Մոսկվա, ամենայն հավանականությամբ, ուղղված էին ահաբեկչական ներկայության վերացման շուրջ բանակցությունների։ «Հենց այդ պատճառով գուցե չկար Երևանը։ Բայց ինչ խոսք, կա ավելի լավ աշխատելու, սերտ հարաբերությունների ու համագործակցության կարիք»,- ասաց վերլուծաբանը։ Նրա կարծիքով՝ ազդակներ պետք է ստացվեն նաև Երևանից, որն էլ իր խնդիրներն ունի և չի կարող մեծ ներդրումներ անել հայ-իրանական պրոյեկտներում։

«Տնտեսական պրոյեկտներում էական է ռեսուրսի, ներդրումների խնդիրը։ Որտեղ ներդրումն արվում է, այնտեղ համագործակցությունն արագորեն զարգանում է։  Անկախ խնդիրներից՝ Իրանը փորձում է խնդիրներ չունենալ հարևանների հետ, տարածաշրջանում պահպանել Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը կարևոր է նաև Արևմուտքի հետ խնդիրների ֆոնին։ Այն, ինչ կա, Իրան-ՀՀ հարաբերություններում խնդիրների մի շարքի հետևանքով է երկու կողմից։ Այս ամենի արդյունքում գուցե համարժեք կերպով չեն զարգանում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր հրատապ խնդիրները»,- ասաց վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ ճգնաժամային հարցերի հաղթահարումից հետո կլինի քաղաքական և տնտեսական ռեսուրս վերանայումների համար։

Ավելին