Լավրովն ու Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կքննարկեն ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացմանն ու ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը. ՌԴ ԱԳՆ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-թուրքական համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվելիք միջոցառմանը:
Ինչպես հաղորդում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախատեսվում է, որ նախարարները մանրամասն կքննարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող ընթացիկ հարցերը: Շեշտը կդրվի հնարավոր ռազմական բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին հումանիտար օգնություն տրամադրելու վրա:
«Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարի վերահսկողության համատեղ ռուս-թուրքական կենտրոնի գործունեության ծրագրումը: Տվյալ կենտրոնը դիտարկում ենք որպես օժանդակ տարր հետհակամարտային կարգավորման հարցում՝ ի լրումն ռուսական խաղաղապահ առաքելությանն ու այլ միջոցառումներին: Կենտրոնի առաջադրանքն է, ինչպես հայտնի է, իրավիճակի մոնիթորինգ իրականացնել տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքում և խախտումների մասին տվյալների ստուգում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին