Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Իրականում ի՞նչ կապ ուներ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պատերազմի հետ

Սոցցանցերի հայկական տիրույթում Լեդի Գագայի «911» տեսահոլովակը լայն քննարկում ունեցավ, այդ քննարկումները սկսվեցին տեսահոլովակը թողարկվելուց անմիջապես հետո և շարունակվում է մինչ այժմ:

Շատերը գտնում են, որ այս տեսահոլովակը զգուշացնում էր հայերին՝ սպասվող պատերազմի և հետագայում տարբեր զարգացումների մասին:

Տեսանյութում օգտագործվում է զգուշացում բառը, որը և շատերի մոտ առաջացրել է այն տեսակետը, որ դա կապված էր հենց պատերազմի հետ, որը և սկսվեց Լեռնային Ղարաբաղում Սեպտեմբերի 27-ին, այսինքն տեսահոլովակի թողարկումից հաշված օրեր հետո:

Սոցցանցերում տեղ գտած վերլուծություններից են հիմնականում սպիտակ զգեստով կինը, ով լուռ հետևում է և ըստ նրանց խորհրդանշում է Ռուսաստանը, իսկ նրա կողքին գտնվող տղամարդը, ում ձեռքին կա հովհանոց՝ արևմուտքն է։

Պատերազմի ավարտն էլ կանխագուշակվում էր «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի օրերին, այսինքն նոյեմբերի 1-ից հետո:

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային գրելով.

«Լեդի Գագան պատերազմից 9 օր առաջ հայկական տեսահոլովակ թողարկեց:

Թվում է, թե Հայաստանն ուր, Լեդի Գագան ուր… իրականում նա մեզ զգnւշացնnւմ էր մեր դեմ ծրագրված պատերազմի մասին, որը ծրագրել են հենց Լեդի Գագայի հովանավորները` օկուլտիստ գլոբալիստները:

Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգnւշnւթյnւն», այսինքն անգլերենով պատերազմ:

Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»: Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի՝ նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխառնվի գործին:

Նաև տեսահոլովակում հստակ երևում են 2 կարևոր կերպար` սև արևելյան արտաքինով տղամարդ և սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան և Ռուսաստանը:

Տեսահոլովակում նաև առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «uտիպեց» դնել որպես մեր արյան խորհրդանիշ:

Այսինքն նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը Հայաստանի հետ կապված:

Եվ ըստ տեսահոլովակի ավարտի` վերջը պետք է լինի Հայկական կինոյի փառատոնի ժամանակ, այսինքն՝ Ոսկե Ծիրան նոյեմբերի 1-ին:»

Երգչուհին նաև նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է պանդեմիայի շրջանում։ «911»-ը ներկայացնում է Լեդի Գագայի վերաբերմունքը հակափuիխnտիկ օլանզապին դեղnրայքի հանդեպ։ Գագան պատմել է.

«Ես ընդունում եմ հակափuիխnտիկ միջոցներ, քանի որ ես միշտ չէ, որ կարողանում եմ կառավարել այն ամենն, ինչ անում է իմ ուղեղը։ Ես գիտեմ դա։ Ինձ պետք է դեղամիջոցներ ընդունել, որպեսզի կարողանամ կանգնեցնել այդ գործընթացը»։

«Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցավի պոեզիա է»…

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը երբեք չի թաքցրել իր ակնածանքը հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հանդեպ, ու այն փաստը, որ վերջինին ստեղծագործությունները իր ոգեշնչման աղբյուրն են։

Տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանն է։

Նա ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։

Հայ դիզայները ինսթագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար տեսահոլովակից, որին կից գրել է.

«Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որը տարբեր ձևերով ոգեշնչել է ինձ»:

Իսկ թե իրականում ի՞նչ կապ կարող էր ունենալ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պատերազմի հետ, դեռ շատ է քննարկվելու, իսկ արդյո՞ք հայերին «զգուշության» մասին տեղեկություն հասցնելը պատերազմից օրեր առաջ լոկ զուգադիպություն էր, դա արդեն ամենաանբացատրելի փաստն է:

Ավելին