Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով

Պարզվել է, Երևանում՝ Իսակովի պողոտայում, ողբերգական ավտովթարի հանգամանքները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Աբաջյանի նկատմամբ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտովթարից հետո դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին մեկ այլ անձ է ներկայացել և հայտնել, որ BMW մակնիշի 68 ՍՍ 376 համարանիշի ավտոմեքենան ինքն է վարել, սակայն քննչական բաժինը ստացված տեղեկությունններով պարզել է, որ իրականում BMW-ն վարել է Ա. Աբաջյանը և նրա փոխարեն վարորդ է ներկայացել Երևանի բնակիչ, 23-ամյա Մխիթար Գրիգորյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը' դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը, որից հետո Ա. Աբաջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Mitsubishi Pajero io-ի վարորդ, Նոր Խարբերդ 27 փողոցի բնակիչ, 31-ամյա Հրանտ Եղոյանի մահվան փաստով:  

Վերջինս նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ավելին