Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած

Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ Զաքարյան

Չնայած, որ ստորագրված հուշագրով Հորմուզում հաստատվել էր հրադադարի ու ազատ նավարկության ռեժիմ՝ այնուամենայնիվ երեկ և այսօր գիշերը կրկին ռազմական հարվածների շարք է եղել:
 
Սա չի՛ նշանակում, որ ընդամենը խախտվել է հրադադարի կամ նեղուցով ազատ նավարկելու ռեժիմը:
Սա նշանակում է, որ ստորագրված հուշագրի համաձայն, 60 օր հետո ակնկալվող վերջնական համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններում առկա են լուրջ տարաձայնություններ: Սա նշանակում է, որ կողմերի կարմիր գծերը շարունակում են մնալ անհաղթահարելի:
 
Թե ի՞նչ կլինի, երբ առանց համաձայնությունների ու կոմպրոմիսների լրանա հրադադարային 60 օրը՝ դեռևս բարդ է ասել: Գուցեև երկարաձգվի բանակցային ժամանակը և/կամ փոփոխվեն ձևաչափերը, միջնորդներն ու բանակցողները: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում հակադրվող շահերը առայժմ հեռու են փոխզիջումներից ու կայուն խաղաղության հասնելու հեռանկարից՝ դա երևում է:
 
Այս պահին իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Հատկապես, որ ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրասվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը:
 
Հ.Գ.
«TRIPP-ի ուղղի» նախագծի մասին հիմա խոսելը վաղաժամ է, գուցե նաև ժամանակավրեպ: Հարավային Կովկասում, քաղաքական շահեր շոշափող, հատկապես խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար դեռևս չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ: