Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ Սարգսյան
Իրավունք

Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանի ոստիկանությունը թմրամիջոցների մաքսանենգության, պահման և իրացման մեղադրանքով ութ մարդու է ձերբակալել։ Ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը։

Քննության տվյալներով՝ կասկածյալների մի մասը զբաղվել է թմրամիջոցների տարածմամբ՝ «թաքստոցների» համակարգի միջոցով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են նրանց կողմից պատրաստված թաքստոցները, որոնցում եղել են հետագա վաճառքի համար նախատեսված արգելված նյութեր։

Քննությունը նաև պարզել է, որ մյուս ներգրավված անձինք կապ ունեն թմրամիջոցների մատակարարման միջազգային խողովակի կազմակերպման հետ։ Իրավապահների վարկածով՝ արգելված նյութերը Վրաստան են ներմուծվել արտերկրից ուղարկված փոստային առաքանիներով, որոնք ձևակերպված են եղել կասկածյալների անուններով։ Ծանրոցները քրեական ոստիկանության հարցումով որսացել են մաքսային ծառայության աշխատակիցները։

Ձերբակալվածների անձնական խուզարկության և բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են կոկաին, մեթադոն, մեթամֆետամին, ամֆետամին, ափիոն, բուպրենորֆին, մարիխուանա, կանաբիս, ինչպես նաև պրեգաբալինի շուրջ 300 հաբ։

Քրեական գործը քննվում է մի քանի հոդվածներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման, երկիր ներկրման և իրացմանն աջակցելու համար։ Այս հոդվածներով առավելագույն պատիժը սահմանվում է մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները շարունակում են մնալ Վրաստանում քրեական գործերի ամենատարածված տեսակներից մեկը։ 2025 թվականին երկրում գրանցվել է նմանատիպ 10 475 հանցագործություն, ինչը 87,1%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Քրեական հետապնդում է սկսվել ավելի քան 7 հազար մարդու նկատմամբ, որոնցից 2 265-ը մեղադրվում են թմրամիջոցների իրացման, իսկ 471-ը՝ անմիջականորեն դրանց վաճառքի մեջ։