Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ

Երբ են այս տարի ուտելու աղի բլիթը և ով պետք է պատրաստի այն

Աղի բլիթի տոնը այս տարի կնշվի հունվարի 30-ին։ Այս մասին araratnews.am թղթակցի հետ զրույցում ասաց  Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի ուսանող Զորի Կարապետյանը։  

«Այս տարի տոնը կնշվի հունվարի 30-ին։ Աղի բլիթը պետք է ուտել հունվարի 29-ի երեկոյան։ Սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը, այն նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում»,- հավելեց Ժառանգավորաց վարժարանի ուսանող Զորի Կարապետյանը, միաժամանակ նշելով, թե միֆը, իբր աղի բլիթը պետք է թխի այրի կինը և ուտելուց առաջ չի կարելի օգտագործել սնունդ և ջուր խմել, չի համապատասխանում իրականությանը։ «Բլիթը կարող է թխել ցանկացած անձ, սովորաբար այդ գործը տալիս են ամուսնացած բազմազավակ և երջանիկ մայրերին։ Իսկ եթե ուզում ես շատ ծարավանալ և երազումդ տեսնել քո ասպետին, պետք է ամբողջ օրը ջուր չխմել»,- ասաց Զորի Կարապետյանը։  

Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է ամեն տարի։ Ավանդության  համաձայն՝ այդ օրը պատրաստում են փոխինձից գնդիկներ, հալվա, թխում են փախլավա, մատաղ են անում և բաժանում դրացիներին։ Այդ օրը նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինձ կամ ալյուր պետք է դնել և սպասել, թե երբ սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինձի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Տոնը նվիրված է սուրբ Սարգիս զորավարին։ Վարքաբանական գրականության մեջ սուրբը հիշատակվում է որպես IV դարի զորավար, որն օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել:   Աղի բլիթը քրիստոնեական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, այն զուտ ավանդական տոն է և հոգևոր խորհուրդ չունի։ Այդ գաղափարախոսությունը ավելի շատ աղանդավորական  շեղվածություն է տալիս, բայց որպես ավանդույթ նշվում է մեծ ծիսակատարությամբ։  

Ըստ Գրիգոր Լուսավորչի հաստատած տոնի, Մեծ պահքից երկու շաբաթ Առաջավորած պահք  պետք է պահել առավելագույն խստությամբ։ Հետևել պահքին, աղոթքին, ծոմին, զսպել ինքդ քեզ ու քո ցանկությունները, որպեսզի չմեղանչես։ Պահքից երկու շաբաթ հետո ուտիք և արդեն Մեծ պահք։

Ավելին