Նոր մահացու վիրուս է տարածվելու. Կոռոնան դրա դեմ ոչինչ է. միլիոնավորները կմահանան
Microsoft-ի հիմնադիր, մուլտիմիլիոնատեր և բարերար Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատ լինել COVID-19 պանդեմիայից: «Հուսով եմ, որ երկու տարի անց իրավիճակն այլ տեսք կունենա։ Պատվաստանյութեր, թեստեր, դեղորայք, համաճարակաբանություն, մոնիթորինգ...կան շատ բաներ, որոնք կարելի է անել», – հայտարարել է Գեյթսը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
Գեյթսի կարծիքով, COVID-ը դարձել է ամենօրյա կյանքի մի մասը նույն չափով, ինչ երկրաշարժերը, տորնադոն կամ կլիմայի փոփոխությունը: «Կառավարությունների խնդիրն է պաշտպանել քաղաքացիներին։ Արդեն այս համաճարակի ժամանակ մեծ տարբերություն կլիներ, եթե նախապատրաստությունը մի քիչ ավելի լավ լիներ»,- ասել է Բիլ Գեյթսը: Գեյթսն ընդգծել է, որ ախտորոշման լավագույն հնարավորությունները թույլ կտային ավելի արագ հայտնաբերել վարակվածներին և զգալիորեն նվազեցնել զոհերի թիվը, հատկապես ԱՄՆ-ում: Ընդ որում, նա հավելել է, որ նման սպառնալիքների պատասխանը պետք է գլոբալ լինի։ Հայտնի է, որ համաճարակի սկսվելուց ի վեր բժիշկները նոր վարակի շուրջ հարյուր միլիոն դեպք են հայտնաբերել, ավելի քան 2,1 միլիոն մարդ մահացել է: Ամենից շատ վարակվածները և հիվանդության զոհերը ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի