Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 832 մլրդ 103.1 մլն դրամ (ավելի քան 3 մլրդ 767 մլն 511.4 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.2%-ով, 2020-ի նոյեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 204 մլրդ 302.9 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 6.1%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ աճել 4.0%-ով։

Անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 363 մլրդ 159.6 մլն դրամ և 2019-ի նույն ամիսների ցուցանիշը գերազանցել 12.7%-ով, 2020-ի նոյեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում հասել է 36 մլրդ 114.2 մլն դրամի՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազելով 7.7%-ով, 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 3.5%-ով։

Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-նոյեմբերին տվել է 1 տրլն 217 մլրդ 602.8 մլն դրամի արտադրանք՝ 3.4%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, անցյալ տարվա նոյեմբերին այդ ոլորտում թողարկվել է 143 մլրդ 491.0 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 6.7%-ով պակաս, և 2020-ի հոկտեմբերի ցուցանիշից 4.6%-ով ավելի։

Անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 231 մլրդ 569.6 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 նոյեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 22 մլրդ 897.5 մլն դրամ և 2019-ի նոյեմբերի համեմատ աճել 0.5%-ով, իսկ 2020 հոկտեմբերի համեմատ՝ 13,1%-ով։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի հունվար-նոյեմբերին տվել է 19 մլրդ 771.1 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 14.4%-ով պակաս, այս տարվա նոյեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 800.2 մլն դրամի արտադրանք, որի ծավալը 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել է 4,4%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 4.1%-ով