Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ

Հայտնիների խառը երազներն աղի բլիթ ուտելուց հետո

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը: Բացի եկեղեցական ծեսերը, ժողովրդական ընդունված ավանդույթ կա, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և երազում տեսնում իրենց ապագա սիրելիին:

Tert.am Life-ը զրուցել է հայ հայտների հետ և պարզել՝ ո՞վ է աղի բլիթ փորձել ու ի՞նչ է երազում տեսել:

Երգչուհի Նարե Գևորգյանի խոսքով՝ փորձում է հետևել տոնի խորհրդին, առհասարակ, բոլոր տոներն է սիրում:

«Մի քանի անգամ փորձել եմ աղի բլիթ, բայց ոչ թե ինչ-որ մեկին երազումս տեսնելու նպատակով, այլ ուղղակի, որ նշեմ տոնը, հետաքրքրության համար: Ամեն անգամ տարբեր երազներ եմ տեսել, ոչ ոք ինձ ջուր չի տվել:

Այս տարի ինձ աշխատանքի վայրում տվեցին բլիթը, բայց եթե չտային, այս տարի չէի ուտի: Այս տարվա բլիթն այնքան էլ աղի չէր, նույնիսկ լուսադեմին արթնացա ու ջուր խմելու ցանկություն չունեցա: Իսկ երազումս տեսա իմ նոր երգի գործիքավորման գործընթացը, շատ երաժիշտերի, ովքեր ինձ անծանոթ էին: Երևի ամբողջ օրն այդ մասին եմ մտածել, այդ պատճառով էլ դա եմ տեսել, կամ էլ, գուցե, բլիթն աղի չէր»,- ասաց նա:

Երգչուհի Լիդուշիկը Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ աղի բլիթ ուտելու փորձ ունի:

«Առաջին անգամ մոտ երկու տարի առաջ եմ աղի բլիթ կերել, բայց չեմ դիմացել և ջուր եմ խմել: Այնքան ծարավ էի, որ որոշեցի ջուրն ինքս խմել, չէի կարող այդքան երկար ծարավ սպասել: Այս տարի դեռ չեմ փորձել, քանի որ երեկ շատ զբաղված էի, ինձ ասացին, որ գուցե այսօր փորձեմ, այնպես որ երևի երեկոյան կուտեմ: Տոնի խորհրդին ու հրաշքներին հավատում եմ: Իմ շրջապատից մարդկանց գիտեմ, որ պատրաստվել են ամուսնանալ, կերել են և իրենց ընտրյալին տեսել»,- ընդգծեց Լիդուշիկը:

«Միսս Տիեզերք 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը պատմեց, որ այս տարի երկրորդ անգամ է աղի բլիթ փորձել. «Նախորդ տարի կերել էի, բայց երազ չէի տեսել: Անկեղծ ասած, այս տարի մոռացել էի, որ երեկ պետք է աղի բլիթ ուտեինք և ինձ ընկերուհիս հիշեցրեց ու բլիթ փոխանցեց: Կերա, բայց շատ խառը երազներ տեսա, կոնկրետ ինչ-որ մեկին չեմ տեսել, իմ շրջապատից շատերին եմ տեսել: Ինձ ոչ ոք ջուր չի տվել՝ չնայած նախորդ օրը դիմացել էի ու ջուր չէի խմել: Խորհրդին, ամեն դեպքում, հավատում եմ, որովհետև իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր իրենց երազում տեսել են տղային ու հետո ամուսնացել»:  

Դերասանուհի Մերի Մովսիսյանը ևս հետևել է ավանդույթին ու երեկ աղաբլիթ կերել:

«Ինչպես նախորդ անգամ, այս տարի ևս հատուկ ոչ մի երազ չեմ տեսել, խառը երազներ են եղել: Գուցե դա խորհրդանշում է, որ այս տարի անձնականում փոփոխություններ սպասել պետք չէ: Ինձ համար, առհասարակ, տոնն ավելի խորհրդանշական բնույթ է կրում: Այնպես չէ, որ ուտելիս սպասում եմ՝ ինչ-որ մեկն ինձ ջուր պետք է բերի երազում, ուղղակի հետաքրքիր է»,- ասաց Մերին:

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասանուհի Դիանա Մխիթարյանն էլ այս տարի աղի բլիթ չի փորձել, բայց ընդգծեց, որ նախկինում շատ է կերել. «Տանը պատրաստված կար, բայց չկերա, որովհետև առողջ սնունդ եմ ուտում միայն: Նախկինում փորձել եմ, դիմացել, ջուր չեմ խմել, բայց ոչ ոքի չեմ տեսել: Գուցե նաև այդ էր պատճառը, որ այս տարի չփորձեցի: Երբ ժամանակը գա, կտեսնեմ երազը, գուցե դեռ իմ ժամանակը չի եկել»:

Ավելին