Կառավարության ներկայացրածը մեզ չի բավարարում, չենք կարող օբյեկտիվ պատկերացում կազմել․ Հ․ Գևորգյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծի հետ կապված կոնսենսուս կա այն մասով, որ պետական տուրք պետք է բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան պետք է բարձրացվի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նա նկատեց, որ այսօրվա քննարկմանը լսել են միայն մեկ կողմին՝ տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների ներկայացուցիչներին, իսկ խնդրի հետ կապված վերջնական որոշում կլինի, երբ կծանոթանան նաև ԿԲ-ի ու Կառավարության տեսակետին։
«Այս պահին միայն կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացրել է Կառավարությունը, այն, ինչ գրավոր ներկայացված է, առնվազն չի բավարարում մեզ, չենք կարող օբյեկտիվ պատկերացում կազմել, այդ իսկ պատճառով մեր հանձնաժողովն արդեն իսկ ուղարկել է հարցումներ որոշ վիճակագրական տվյալներ ստանալու համար։ Գուցե հաջորդ քննարկմանը Ֆինասների նախարարությունն ու ԿԲ-ն բերեն այնպիսի հիմնավորումներ, որոնք կբավարարեն մեզ, ոչինչի չի բացառվում»,- ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ այս պահին փորձում են գրավատների ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որն է տուրքի բարձրացման օպտիմալ չափը, որը կլուծի թե՛ վերահսկողության, թե՛ բյուջե մուտքերի, թե՛ մրցակցության խնդիրը։
«Եթե նայում ենք կոնկրետ մի կետից, օրինակ, որ իրենք վճարում էին 100 հազար, իսկ հիմա վճարելու են 6 մլն ու վերջ, ապա խնդիր է առաջանում։ Պետք է գլոբալ նայել խնդրին, քանի որ քննարկումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ իրենց շրջանառությունն ու եկամտաբերությունը նվազում է։ Սա որպես բիզնես, ժամանակի ընթացքում կորցնում է իր մրցունակությունը։ Եթե նույնիսկ տուրքերը զրոյական դառնան, միևնույն է, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերի հետ մրցակցությանը, ինչպիսին «Երևան Սիթի»-ների կամ «ՍԱՍ»-երի ցանցերն են, բանկերի մասնաճյուղերն են, որով հետ վերջիններիս թե՛ աշխարհագրական սփռվածություն է մեծ, թե՛ մատուցվող ծառայություններ մարժան է փոքր»,- ընդգծեց Հայկ Գևորգյանը։
Պատգամավորն անհիմն է համարում խոսակցությունները, թե այս օրենքի հիմքում այն է, որ պետական որոշ մարմիններ պայմանավորվածություն ունեն առևտրային բանկերի հետ։ Նա հիշեցրեց, որ առևտրային բանկերն է միմյանց հետ մրցակցում են։ Նրա գնահատմամբ՝ սա զուտ Կենտրոնական բանկի ձևակերպած խնդիրն է։
«Բնական է, երբ տուրքերը բարձրացվում են 60 անգամ, մեզ մոտ հարցեր են առաջանում։ Երբ հիմնավորումները մեզ կներկայացվեն, այն ժամանակ էլ վերջնական որոշում կլինի»,- եզրափակեց Հայկ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:
Նշենք նաև, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ