Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան

Սփյուռքում գործող բժշկական ասոցիացիաների ուղարկած օգնությունը տեղ չի հասնում. Antifake.am

Antifake.am-ը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, անհատներ ահազանգում են, որ իրենց կողմից Հայաստան և Արցախ ուղարկված հումանիտար, բժշկական օգնությունը չի հասնում հասցեատերերին: Կարող ենք հիշել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված խնդիրները, որոնք ծագեցին պատերազմի ընթացքում` կապված հավաքված միջոցների ոչ նպատակային օգտագործման, կառավարությանը բյուջետային ծախսերն ապահովելու նպատակով գումար փոխանցելու, ինչպես նաև արտասահմանից հսկայական օգնության «անհետանալու» պատճառով:

Հատկանշական է, որ նման դեպքերի մասին ահազանգերը շարունակվում են: Մասնավորապես, AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի անունից ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հայկական բժշկական ասոցիացիաների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը: Նամակը թվագրված է 2021թ. հունվարի 28-ով:

Նամակում ասոցիացիաների ղեկավարները իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում այն հարցերի վերաբերյալ, որոնք ծագել են բժշկական սարքավորումների, պարագաների և դեղերի` Հայաստանում մաքսային տարատեսակ խնդիրների բախվելու պատճառով: Նրանք նշում են, որ սարքավորումները հասել են Հայաստան, սակայն շարունակում են մնալ մաքսատներում, սակայն մինչև հիմա նրանք դեռ չեն ստացել հստակ պատասխաններ, թե ուղարկված օգնությունը երբ է մաքսազերծվելու և դուրս գրվելու: Մեր հայրենակիցները մի քանի իրավիճակային օրինակներ են ներկայացնում. «Բարձր հոսքի թթվածնի խտանյութ արտադրող 4 սարքեր նոյեմբերի սկզբին Հնդկաստանից «FedEx»-ով ուղիղ ուղարկվել են Հայաստան: Նոյեմբերի կեսերից կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար չափազանց անհրաժեշտ այս սարքերը գտնվել են մաքսատանը և միայն վերջերս են մաքսազերծվել, սակայն այդպես էլ հասցեատերերին չեն հասել: Նամակի հեղինակները հույս ունեն, որ դրանք գտնվում են առողջապահության նախարարության տրամադրության տակ։

Մեկ այլ խնդիր է ծագել Նյու Յորքից և Հայ-ամերիկյան առողջապահական կազմակերպության Բըրնի կենտրոնի (Armenian American Healthcare Providers Organization (AAHPO)) կողմից Հայաստան ուղարկված օգնությունը, որ Երևան է հասել դեկտեմբերի 11-ին և դեռևս գտնվում է մաքսատանը: Դեռևս դեկտեմբերի սկզբից մաքսատանն է գտնվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Սան Ֆրանցիսկոյից ուղարկված մեծ օգնությունը` հիվանդանոցային, բժշկական, օրթոպեդիկ, վիրակապման պարագաներ:

Նամակի հեղինակները նշում են, որ դրամահավաքի, դեղերի, պարագաների և սարքավորումների անվտանգ նվիրաբերման, պահեստավորման և Հայաստան տեղափոխման վրա ահռելի թիմ է աշխատել, որոնց հիմնական նպատակը դրանք ժամանակին Հայաստան ուղարկելն է եղել:

Ինչպես և սպասելի էր, խնդիրներ են առաջանում նաև այն նվիրատուների և համայնքների հետ, որոնց ջանքերով ուղարկվել է մեծաքանակ օգնությունը: Նրանց հարցերին կազմակերպիչները չեն կարողանում պատասխանել, ինչն էլ թույլ է տալիս նվիրատուներին և բարերարներին մտածել, որ Հայաստանը չի գնահատում իրենց մտահոգություններն ու որևէ բանով օժանդակելու կամքը:

Այս իրավիճակով պայմանավորված` կազմակերպությունները, որոնք մինչ այդ զբաղված են եղել մեծ քանակությամբ հումանիտար օգնություն տրամադրելով, ժամանակավորապես դադարեցնում են օգնության նոր խմբաքանակի ուղարկումը: Ծրագրված խմբաքանակը ներառում է. ռենտգեն ախտորոշիչ սարքեր, վիրահատական, անեսթեզիոլոգիական սարքավորումներ, հիպերբարիկ թթվածնային թերապիայի պալատներ և կորոնավիրուսային հիվանդության բուժման, ինչպես նաև բժշկական այլ անհրաժեշտ պարագաներ:

Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց մտահոգությունն են հայտնում նաև 2021թ. ապրիլից ուժի մեջ մտնող նոր մաքսային կարգավորումների վերաբերյալ: Նրանք փաստում են, որ մաքսազերծման նպատակով պահանջվում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք դժվար է ապահովել` կոչ անելով վերանայել նման մոտեցումը:

Նրանք երկու մեծ խնդիր են ներկայացնում. (1) այն, որ հումանիտար օգնությունը հավաքվում է բազմաթիվ կազմակերպությունների, հիվանդանոցների և անհատների կողմից, և շատ դեպքերում յուրաքանչյուր պարագայի փաստաթղթավորումը, որը պահանջում է հայկական կառավարությունը, անհնար է, (2) սահմանափակումներ են դրվում նաև անհատ բժիշկների կողմից սեփական բժշկական պարագաների տեղափոխման վրա, ինչը մասնագետները ամոթալի են համարում, քանի որ բժիշկները Հայաստան են գալիս կոնկրետ սահմանափակ ժամանակահատվածում և իրենց սարքավորումների կարիքն ունեն, այնինչ դրանք բավական երկար ժամանակ է` մաքսատանն են գտնվում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` սփյուռքահայ գործիչները սկսում են վերանայել իրենց ռազմավարությանը, թե ինչպես լավագույնս աջակցել Հայաստանին և առողջապահության նախարարությանը` ներկայիս իրավիճակը կտրուկ փոխելու համար:

Նամակը ստորագրված է Սփյուռքում գործող և հայազգի բժիշկներին միավորող ասոցիացիաների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից:

Ավելին