Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Մշակույթ

84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը. նա 84 տարեկան էր։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկեդարի և միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։

Ռաիսա Մկրտչյանի մասնագիտական ուղին սկսվել է դասական երաժշտական կրթությամբ. 1963-1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1968 թվականից սկսել է իր երկարամյա և բեղմնավոր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար՝ դառնալով հանրապետության ամենասիրված ձայներից մեկը։

Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց հանրահայտ գործերը։

Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ Այս հսկայական ժառանգության զգալի մասն այսօր էլ պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում։ Նա հայկական էստրադայի երգերը հասցրել է ընդհուպ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ»։

Հետևեք մեզ՝ այստեղ