Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ալեքսանդր Տրոֆիմովը հայտարարել է, որ Ուկրաինայում նպատակներին հասնելուց հետո Ռուսաստանը պետք է անվտանգության ոլորտում եվրոպական երկրների հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի։
«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագիտական երկխոսության շրջանակներում «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում դիվանագետը հղում է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «Ուկրաինան, Եվրոպան և գլոբալ անվտանգությունը» հոդվածին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամն, իր գնահատմամբ, «հրահրվել է արևմտյան կողմից» և անցել սուր փուլի։
«Հատուկ ռազմական գործողության նպատակները, անշուշտ, կիրագործվեն։ Իսկ հաջորդ փուլում անհրաժեշտ կլինի մտածել անվտանգության ոլորտում եվրոպական երկրների հետ փոխգործակցության սխեմաների մասին և դիտարկել, թե ինչպես են դրանք տեղավորվում ընդհանուր եվրասիական համատեքստում՝ մեր եվրասիական ճարտարապետության մեջ»,- նշել է Տրոֆիմովը։
Նրա խոսքով՝ նման քննարկումների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի առանձին պետություններ, այդ թվում՝ Հունգարիան և Սերբիան, որոնք նախկինում մասնակցել են եվրասիական անվտանգության հարցերի շուրջ բանավեճերին։ Դիվանագետը հավելել է, որ նման նախաձեռնությունները դուրս են գալիս միայն այդ երկրների շրջանակից և ավելի լայն հետաքրքրվածություն են արտացոլում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայն...
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃ