Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Տնտեսություն

Բնակչության ավելացում, տնտեսական հեղափոխություն, բարեկեցություն․ ինչ խոստումներով եկավ իշխանությունը, և ինչ պատկեր ունենք այսօր

ՀՀ գործող կառավարությունն իշխանության եկավ ծայրահեղ աղքատության վերացման, համախառն ներքին արդյունքի ավելացման, տնտեսական հեղափոխություն իրականացնելու և մի շարք այլ խոստումներով։ Իշխող դաշինքի նախընտրական կարգախոսն էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»։

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին՝ 2018թ․-ի օգոստոսի 17-ին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շուրջ երեք ամսվա ընթացքում տնտեսության մեջ կատարված փոփոխություններին՝ նշելով, թե սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, սակայն դրանք շրջանցել են ՀՀ-ն։

2020-ի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի սկսելուց 6 օր առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց ռազմավարություն, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն 2050 թվականին։ Նշենք, որ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ սպասվող պատերազմի մասին խոսել է դեռևս 2020-ի օգոստոսին՝ նշելով, որ պետք է կանխել այն։

Ռազմավարությունը ներկայացնելիս Փաշինյանը նշեց, որ այդ ռազմավարության իրականացման համար ձևակերպել են 16 մեգանպատակ, որոնցից էին պաշտպանված ՀՀ-ն, մեծ հայրենադարձությունն ու ինտեգրումը և այլն։

Բնակչության թվի ավելացման, տնտեսության զարգացման ու պետական պարտքի հայտարարությունների ֆոնին այսօր՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից՝ 2,5 և ռազմավարության ներկայացումից 5 ամիս անց ՀՀ-ում ունենք հետևյալ պատկերը․

փետրվարի 16-ի դրությամբ հրապարակված տվյալների հանրագումարով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3849-ի,

· փետրվարի 19-ի դրությամբ մահացել է կորոնավիրուս ունեցող 3955 անձ, որոնցից 797-ը՝ այլ պատճառով,

· ՀՀ պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի շեմին։

Իշխանության խուստումների, ռազմավարության հիմնական կետերի ու առկա պատկերի բվերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Նրա դիտարկմամբ՝ տարբեր ոլորտներում ականատես ենք լինելու հստակ դրսևորվող կոլապսային երևույթների։ «Ինչ ասում է օրվա իշխանությունը, պետք է սպասել դրա հակառակը»,-նշում է նա՝ ներկայացնելով իշխանության հիմնական խոստումներն ու առկա իրավիճակը։

Ստորև ներկայացնում ենք նրա դիտարկումները․

Արտահանման ավելացում

Իշխանությունները խոստանում էին տնտեսական հեղափոխության մոդելը, որը պետք է հենված լիներ արտահանման վրա։ Ունենք հետևյալ փաստերը՝ 2018թ․-ին, երբ իշխանզավթեցին, այդ ժամանակ՝ տարվա 4 ամիսներին, մենք ունեինք մոտավորապես 27 տոկոս արտահանման աճ։ Այս իշխանության օրոք արտահանման աճը նվազեց շուրջ 2,5 անգամ։ 2018-2019 թվականներին ունեցանք շուրջ 10 տոկոս արտահանման աճ։ Հեղափոխությունը նշանակում էր գոնե եղած տեմպը պահպանել ու ավելացնել, բայց մենք ունեցանք տեմպի նվազում, իսկ 2020-ն ավարտեցինք արտահանման 4 տոկոս անկմամբ։

Ըստ Ավետիսյանի՝ իշխանության պնդումը, թե արտահանումն ավելացել է, մանիպուլյացիա է․

Չեն ասում, որ արտահանման մեջ իրենց օրոք հանքարդյունաբերությունը հասել է 33 տոկոսի՝ էապես աճելով։ Նշենք նաև, որ իրենք խոսում էին բնապահպանությունից։ Աճել են մեր կողմից արտահանվող ապրանքների գները, ինչի հաշվին էլ նկատվում է որոշակի ակտիվացում։ 2018 թվականին, երբ վերցրին իշխանությունը, 23,5 տոկոս աղքատության մակարդակ ունեինք, շուրջ 5 տոկոսային կետով նվազել էր 2017-ին, 2018-ին շարունակեց նվազել, բայց աղքատության մակարդակի նվազման տեմպն իջավ։ 2019-ին աճեց աղքատության մակարդակը՝ դառնալով 26,5 տոկոս։

Նպաստից անցում աշխատանքի

2020-ի տվյալներով 47 000 մարդ կորցրել է իր զբաղվածությունը։ Այսինքն՝ 47 000 մարդ կորցրել է իր աշխատանքը, կայուն զբաղվածությունը կամ ինքնազբաղվածությունը։ Նրանցից շուրջ 28 000-ը այլևս նույնիսկ աշխատանք չի փնտրում, այսինքն՝ հույսն էլ է կորցրել՝ դառնալով պոտենցիալ արտագաղթող կամ անցնելով նպաստ ստացողների շարքը։

Ստվերի կրճատում

Հարկ է նշել, որ օրինական աշխատողների թվի ավելացում 2017-ին էլ կար, 2018-ի առաջին 4 ամիսներին էլ բավականին բարձր տեմպերով ավելանում էր օրինական աշխատողների թիվը, հետևաբար՝ այս դեպքում ևս գործ ունենք մանիպուլյացիայի հետ։

Բարեկեցություն, մարդկանց կյանքի որակի բարձրացում, երջանկություն

2019-ին և հատկապես 2020-ին եղավ և շարունակվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։ 2020-ը փակել ենք աննախադեպ բարձր գնաճով, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ՝ 4,5 տոկոս գնաճ։ Սննդամթերքի դեպքում այն եղել է 6,5 տոկոս, առաջին անհրաժեշտության հիմնական ապրանքների դեպքում՝  10 տոկոս։ Այսինքն՝ մարդկանց եկամուտները գրեթե չեն աճել։ Միջին աշխատավարձը շուրջ 3 տոկոս է աճել, բայց գնաճը շուրջ 10 տոկոս է։ Այսինքն՝ փաստ է, որ մոտ 6-7 տոկոս նվազել են մարդկանց իրական եկամուտները։ Սա աղքատության տանող գործոն է։ Մարդկանց անվանական եկամուտները գրեթե չեն փոխվել, բայց իրական եկամուտները նվազել են։ 2050-ի համար նախատեսում են աշխատավարձի 7-նապատկում, բայց եթե այս տեմպերով գնանք, մոտավորապես 1000 տարի է պետք, որ իրենց ասած ցուցանիշն ունենանք։

Բնակչության ավելացում

Իրենց օրոք բնակչության թիվը շարունակաբար նվազում է, և անկախացումից հետո առաջին դեպքն էր, երբ 2020-ին, փաստորեն, բնական հավելաճը դարձավ բացասական։ Սա ոչ թե պարզապես մտահոգիչ է այլ սարսափելի սպառնալիք է մեր անվտանգությանը և գոյությանը։