Բենզինը թանկացել է
Ստեփանակերտի իրացման կետերում մարտի 15-ի դրությամբ կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ՝20-30 դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրից:
Մասնավորապես՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի միջին գինը մարտի 8-ի՝ 430 դրամի փոխարեն, մարտի 15-ին կազմել է 450 դրամ, իսկ դիզվառելիքի 1 լիտրի միջին գինը 420 դրամից աճել է 450 դրամի: Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի աշխատակիցների դիտանցման արդյունքում՝ արձանագրվել է նաև շաքարավազի միջին գների աճ, որի 1 կիլոգրամը մարտի 15-ի դրությամբ կազմել է 399 դրամ՝ 394 դրամի փոխարեն: Նախորդ դիտանցման համեմատ առաջին անհրաժեշտության սննդային ապրանքատեսակներից աճել է նաև՝ ձավարի միջին գինը՝ 1 կգ-ն 332 դրամ՝ 303 դրամի փոխարեն, տեղական արտադրության «Ոսկե կաթիլ» ձեթը 988 դրամ՝918 դրամի փոխարեն: Նվազել է հնդկաձավարի գինը՝ կազմելով 647 դրամ՝ 652 դրամի փոխարեն:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից