Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Սպորտ

Որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը, պաշտոնյան պարտավոր է դրսևորել պատշաճ վարքագիծ. Վահե Էնֆիաջյանը՝ վերջին միջադեպերի մասին

44ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին պաշտոնյաների ու լրագրողների մասնակցությամբ միջադեպերին:

Հիշեցնենք, որ երեկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում բռնություն էր գործադրել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, իսկ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհարգալից վարք էր դրսևորել իրեն հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ:

ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից: Պետք է ֆիքսենք, որ հենց լրագրողը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչն է այն անձը, ում մասնագիտական աշխատանքի շնորհիվ ապահովվում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը:

Վերջիններիս աշխատանքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, ավելին քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և առավել խիստ է այդ պատասխանատվությունը, երբ նման վարքագիծը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով։

Մտահոգիչ ու դատապարտելի է վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը, վերջիններիս աշխատանքային գործունեությանը խոչընդոտելը։

Այսօր ինձ է դիմել tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը՝ ներկայացնելով, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը, հասցրել վիրավորական արտահայտություններ և խնդրել պատգամավորի նման վարքագիծը դարձնել խորհրդարանական քննարկման թեմա և տալ գնահատական։ Անի Գևորգյանը նույն հարցով դիմել է նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով հրավիրելու կապակցությամբ։ Ավելին, մեկ այլ միջադեպի ծանոթացա նաև ԶԼՄ միջոցով՝ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև սրճարանում տեղի ունեցած միջադեպին։

Կարծում եմ, որ որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը։ Ավելին, պաշտոնյան պարտավոր է դրսևորել բարձր պատասխանատվություն, պատշաճ վարքագիծ և անկախ նրանից, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչն է հարց տվողը, պետք է ցուցաբերի հանդուրժողականություն։

Անթույլատրելի եմ համարում ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես իր մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ։ Սա լավ քաղաքական մշակույթ չէ և ՀՀ-ում պարբերաբար նոր իրողություններից խոսողներին կոչ եմ անում ցուցաբերել ինքնատիրապետման բարձր մակարդակ և նպաստել նոր մշակույթի ձևավորմանը՝ չխոչընդոտելով մեր գործընկեր լրագրողների մասնագիտական աշխատանքին։

Հուսով եմ, որ վերջիններիս նկատմամբ տեղի ունեցածը կարժանանա պատշաճ իրավական գնահատականի և այսուհետ կբացառվի որևէ անձի, առավել ևս որևէ պաշտոնյայի կողմից, նման անթույլատրելի վարքագծի դրսևորում»։