Հայտնի է, թե երբվանից Հայաստանին գազ կմատակարարվի Ադրբեջանի տարածքով
Ռուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով։ Այդ երթուղին կգործի մարտի 18-ից մինչեւ ապրիլի 15-ը եւ կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից՝ պատասխանելով պաշտոնական հարցմանը։
Ընկերությունից ընդգծում են, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում:
«Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազ է ընդունում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում։ Այդ հատվածում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության մեջ չի մտնում բնական գազի փոխադրման երթուղու պլանավորումը մինչեւ «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայան»,-ասված է պատասխանում:
Ընկերությունից նշում են, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխությունը կապված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման եւ Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանում բնական գազի պաշարներին, ապա, ըստ հաղորդագրության, դրանք ռազմավարական բնույթ ունեն, օգտագործվում են գազի ստացման եւ իրացման օրական ու սեզոնային անհավասարությունները կարգավորելու համար, ինչպես նաեւ վթարների եւ արտակարգ այլ դեպքերի դեպքում եւ հաշվարկված չեն նման ծավալներով մատակարարումները ծածկելու համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից