Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Մանկական ծծակները կարող են վտանգավոր լինել

Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է աուտիզմի, շաքարախտի ու քաղցկեղի առաջացմանը:

Ամերիկյան քիմիական միության փորձագետները հետազոտել են 59 առավել հայտնի ծծակները եւ նոր դուրս եկող ատամների համար պլաստիկե իրերը, որոնց մեջ բիսֆենոլ А է հայտնաբերվել, որի օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքում նախկինում արգելված էր: Բիսֆենոլ А-ի վնասակար հատկությունների մասին վաղուց է հայտնի՝ այն խախտում է հորմոնալ համակարգը, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ուշագրավ է, որ ծծակներից մեծամասնության փաթեթների վրա նշված է, որ դրանք, իբր, թունավոր չեն եւ բիսֆենոլ А չեն պարունակում:

Այս նյութից զատ, հետազոտողները մանկական ծծակներում նաեւ բիսֆենոլ S եւ բիսֆենոլ F են հայտնաբերել: Շատ ծծակներ պարունակել են նաեւ ֆտալատներ, պարաբեններ եւ հակամիկրոբային տրիկլոզան ու տրիկլոկարբան դեղեր:

Էնդոկրին համակարգը խախտող քիմիկատներ են պարունակում ամենօրյա հազարավոր մթերքներ՝ սննդամթերքի պլաստիկե եւ մետաղական փաթեթներից մինչեւ մաքրող նյութեր, խաղալիքներ ու կոսմետիկա: Ֆտալատներ են օգտագործվում ջրի մեկանգամյա շշերում: Գիտնականների պնդմամբ՝ այս անտեսանելի քիմիկատը հարուցում է աուտիզմին նման նյարդաբանական եւ վարքագծային խանգարումներ, նաեւ բացասաբար է ներգործում IQ-ի մակարդակի վրա:

Ավելին