Վայոց Ձորում «Nissan XTrail»-ը 150մ գլորվել է ձորը. վարորդի դին դուրս են բերել փրկարարները
Ապրիլի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմանում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Եղեգնաձորից դեպի Ջրովանք տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan XTrail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարները, որոնք պատգարակով և ճոպաններով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։




















Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայն...
Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃ
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ