Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան
Աշխարհ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ երկրաշարժից տուժած Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական բեռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախնական տվյալներով՝ հունիսի 29-ին Վենեսուելա կժամանի չվերթ, որը Կոպենհագենում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման գլոբալ կենտրոնից կհասցնի 48 տոննա բժշկական սարքավորումներ և ջրամատակարարման, սանիտարիայի ու հիգիենայի ապահովման միջոցներ»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Մարդասիրական բեռների թվում, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուղարկում է բոլիվարյան հանրապետություն, նշված են հաշմանդամի սայլակներ, վրաններ, առաջին օգնության պարագաներ, ջրի մաքրման հաբեր։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղական թիմերն աշխատում են տեղում և կենսական օգնություն են ցուցաբերում երեխաներին և ընտանիքներին»,- նշել է հիմնադրամը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Վերջին տվյալներով զոհվել է 235 մարդ, վիրավորվել՝ 4,300-ը: