Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան
Մշակույթ

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանի, գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանի և Արագածոտնի մարզային ծառայության մասնագետների մասնակցությամբ, հերթական մշտադիտարկման շրջայց են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մի շարք հուշարձանների տարածքում։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ շրջայցի ընթացքում փաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակը, ինչպես նաև տեղումների պատճառով փլուզված Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը։ Մշտադիտարկման ծրագրում ընդգրկված են եղել նաև Եղիպատրուշի Սբ Աստվածածին եկեղեցին, Աստվածընկալ եկեղեցական համալիրը և այլ պատմական կառույցներ։

Ապարանի ջրամբարն ու ջրի տակ մնացած պատմությունը

Ուղիղ 60 տարի առաջ՝ 1966 թվականին, Քասախ գետի ջրերով լցվեց նորակառույց Ապարանի ջրամբարը։ Ջրածածկման գոտում հայտնվեցին 3 բնակավայրեր և դրանց տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձաններ։

1966-1967 թթ․ ընթացքում հնարավոր եղավ փրկել ու ջրամբարի արևելյան ափի բարձունքին վերակառուցել Զովունի գյուղի 4-7-րդ դարերի Թուխ Մանուկ և Սբ Վարդան եկեղեցիները։ Սակայն 4-րդ դարի եզակի կառույցը՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, բազմաթիվ վերակառուցումների և քարի փխրունության պատճառով հնարավոր չեղավ տեղափոխել, և այն մնաց իր պատմական վայրում։

Ուշագրավ փաստ. Մշտադիտարկման տվյալները ցույց են տալիս, որ անցած 60 տարիների ընթացքում եկեղեցին 9 անգամ ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Այս տարի ևս, առատ տեղումների հետևանքով, ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով վաղմիջնադարյան կառույցը։

Ըստ պատմական տվյալների՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հավանաբար կառուցվել է 4-րդ դարում՝ հեթանոսական տաճարի հիմքերի վրա։ Կառույցի որմնամույթերից մեկին պահպանված արձանագրության մեջ հիշատակվում է Գնթունյաց նախարարական տան գլխավոր իշխան Գրիգորի անունը, ում ջանքերով էլ վեր է խոյացել տաճարը։