Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի կանխատեսմամբ դոլարի փոխարժեքն առաջիկայում էլի կբարձրանա, որից հետո կայունացում կլինի:

Ըստ մասնագետի, արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Արտահանումը, տրանսֆերտները կրճատվում են, ներգնա տուրիզմն էլ, կարելի է ասել, բացակայում է, ներդրումներ ևս չկան: Այսինքն, արտարժույթի ներհոսք չկա, և արտարժույթի լուրջ պահանջարկ է առաջանում: Ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դոլարի պահանջարկի ավելացման դեպքում գինը պետք է բարձրանար:

Մեկ այլ գործոն էլ կա, որին տնտեսագետը ամենաշատն է հակված, այն է՝ այս արժեզրկումը պետության կողմից իրականացվող մանիպուլյացիա է՝ որոշակի ցանկալի արդյունք ստանալու համար:

Մեծ հաշվով, փոխարժեքի բարձրացման պայմաններում տեղի է ունենում գնաճ, ավելանում է ՀՆԱ-ն, իսկ կառավարությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը սկսել է վերականգնվել: Սա առաջին սուտն է, որը նշված մանիպուլ յացիայի միջոցով փորձում են հիմնավորել ու թոզ փչել ժողովրդի աչքին: Այսինքն, փոխարժեքի տատանման հետևանքով առաջացնում են կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն, բացի այդ, ավելի շատ հարկ են գեներացնում պետեական բյուջե:

Նաիրի Սարգսյանի խոսքով նման գնաճի պայմաններում աշխատավարձեր բարձրացնելն ոչ թե անտրամաբանական են, այլ հանցագործություն են: Սահմանափակ բյուջեի պայմաններում ծախսերի, ընդ որում՝ ընթացիկ ծախսերի ավելացումը ոչ մի արժեք չի ստեղծում, դա շատ խիստ վտանգավոր է և կարող է դեֆոլտի հանգեցնել:

«Կառավարության անհեռատես քաղաքականությունը, պոպուլիզմը, ամեն գնով առաջիկա ընտրություններին քվեների կորզումը երկիրը կործանման է տանում: Եվ խաղադրույքը կատարում են հենց այն մասսայի վրա, որը չի գիտակցում տնտեսության անկումն ու դրանից բխող աղետալի հետևանքները: Աշխատավարձի բարձրացումը և նման հայտարարություններն այս պահին իրենց դուր են գալիս, բայց մոտ երկու տարի հետո կհասկանան, որ աշխատավարձի ժամանակավոր բարձրացումից են միայն գոհ եղել: Ու թեև կսկսեն քննադատել այս կառավարությանն այնպես, ինչպես հիմա նշված խնդիրները հասկացողներն են անում, բայց արդեն ուշ կլինի»,- ընդգծում է Նաիրի Սարգսյանը:

Բացի այդ՝ իշխանությունն այժմ լայնածավալ հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ: Իսկ արդյունքը լինելու է այն, որ առաջիկա տարիներին հաջորդ կառավարությունը ու ՀՀ բնակչությունը շատ լուրջ խնդիրներ են ունենալու: