Հայ և գերմանացի մասնագետների միջև բուռն քննարկումներ են ընթանում Սևանա լճի խնդիրների լուծման բանալին գտնելու համար
Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության (BMBF) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հովանավորությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում ապրիլի 29-ին կայացավ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի (UFZ) և ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած «Սևանա լիճ. ներկա վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները և հետագա հետազոտության կարիքները» թեմայով միջազգային աշխատաժողով, որին մասնակցեցին Հայաստանի, Գերմանիայի և Ռուսաստանի գիտական ու դիվանագիտական հաստատությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների համապատասխան մասնագետներ ու պաշտոնատար անձինք:
Աշխատաժողովի կազմակերպիչներից ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Գոռ Գևորգյանը նշում է, որ հայ և գերմանացի ոլորտային մասնագետների կողմից ներկայացվեցին Սևանա լճի պահպանության, բնական ռեսուրսների կառավարման և օգտագործման խնդիները, ձկնատնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի մոդելի մշակում նրա էկոլոգիայի ավելի լավ ըմբռնման համար և որպես նրա բնական պաշարների կայուն կառավարման ու օգտագործման գործիք» թեմայով հայ-գերմանական գիտահետազոտական նախագծի շրջանակներում իրականացված երկտարյա ուսումնասիրության ամփոփիչ արդյունքները: Աշխատաժողովի կազմակերպիչ հայ և գերմանացի մասնագետների մեծ ջանքերի շնորհիվ երկտարյա ժամանակահատվածում հնարավոր է եղել ամփոփել և վերլուծել Սևանա լճի ու նրա ջրահավաք ավազանի ուսումնասիրությանը նվիրված պատմական տվյալները, իրականացնել լճի ջրի ջերմաստիճանային ռեժիմի և որակական ցուցանիշների ամենամսյա չափումներ, երկրաքիմիական հետազոտություններ, ինչպես նաև մշակել լճի միաչափ (1D) հիդրոդինամիկ մոդել: Գիտնականների խումբն աշխատում է նաև Սևանա լճի ուսումնասիրությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտական ամսագրի հատուկ համարի թողարկման ուղղությամբ, որը միջազգայնորեն ճանաչելի կդարձնի բարձր լեռնային այս յուրահատուկ էկոհամակարգը:
Ցանկալի արդյունքի հասնելու համար դեռևս կան անելիքներ, որի հետևանքով ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում հայ և գերմանացի մասնագետների միջև ծրագրի շարունակելիության մասին: Գերմանացի գիտնականները նույնպես մտահոգված են լճի էկոլոգիական վիճակով և մտադրված են հետազոտություններն իրականացնել այնքան ժամանակ, մինչև կունենանք Սևանա լճի խնդիրների լուծման բանալին, որը կվերադարձնի լճի երբեմնի զուլալ ջուրը և յուրահատուկ կենսաբազմազանությունը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ