Ինչպես է ոտքերի դիրքը մատնում մտքերը
Takprosto.cc կայքը գրում է, որ անձի շարժումները տեղեկատվության կարևոր աղբյուր են։ Մարդու սիրելի դիրքերը բավական շատ բան կարող են պատմել նրա բնավորության մասին։ Ընտրեք դիրքը, որով հաճախ նստում եք, և իմացեք՝ ինչի մասին է այն վկայում։ 1. Մարդիկ, ովքեր գերադասում են նստել այս դիրքով, վճռական չեն։ Նրանց վշտացնում է այն հանգամանքը, որ չեն կարող որևէ բան անել սրա հետ։ Հաճախ են գերագնահատում իրենց ուժերն ու հնարավորությունները։ Ինտրովերտ են, տանել չեն կարողանում աղմկոտ երեկույթները, սիրում են ժամանակն անցկացնել միայնության պայմաններում։ Միևնույն ժամանակ, լավ ճանաչում են մարդկանց, կարող են խորը վերլուծություն կատարել։ 2. Վստահ են իրենց ուժերի և հնարավորությունների վրա։ Լիդեր են, ովքեր հանուն կարիերայի՝ պատրաստ են մեծ զոհողությունների։ Սիրում են իրադարձությունների արագ փոփոխություն, տանել չեն կարողանում միօրինակությունը։ Այս դիրքն առավել տարածված է Եվրոպայում և Ասիայում։ 3. Այս մարդկանց հաճախ անարդարացիորեն մեղադրում են հավաքված չլինելու մեջ։ Իրականում նրանք փակ աչքերով կարող են գտնել այն, ինչ հարկավոր է իրենց։ Ունեն կյանքում կարգուկանոնի իրենց ընկալումը։ Նրանց գլխավոր թերությունը որևէ բանի վրա երկար ժամանակ կենտրոնանալ չկարողանալն է։ Հեշտությամբ շեղվում են։ 4. Մարդիկ, ովքեր գերադասում են այս դիրքը, անկեղծ են, ազնիվ և ուղիղ։ Նրանց բնորոշ են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ճշգրտությունը, ճշտապահությունը, մանրախնդրությունը։ Երբեմն շատ են կենտրոնանում իդեալական կարգուկանոնի վրա։ Մի փոքր սառն են պահում իրենց, բայց դիմակի տակ թաքնված է ոսկե սիրտ։ 5. Փակ են, զուսպ։ Չափազանց զգայուն են քննադատության նկատմամբ։ Ընկերները պետք է զգուշություն ցուցաբերեն և չնեղացնեն նրանց՝ լավ հարաբերությունները պահպանելու համար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի