Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Ինչպե՞ս ընտրել ամենալավ ձմերուկը. հնարքներ, որոնց մասին ինձ ասել է ֆերմերը

Ձմերուկ։ Գրեթե անհնար է գտնել գոնե մեկ մարդ, ով չի սիրում այս հատապտուղը։ Բոլորիս հետ էլ պատահել է, երբ մեծ քանակությամբ ձմերուկներից փորձել ենք ընտրել լավագույնն ու երբեմն ստացվել է, երբեմն էլ՝ ոչ։ Իրականում լավ ձմերուկ ընտրելն այդքան էլ բարդ չէ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի հեշտ մեթոդ.

Ըստ հողի հետքի

Դեղին կամ հողի հետքն այն տեղն է, որ մասով ձմերուկը կպած է եղել հողին։ Հասուն պտղի այդ մասը պետք է մուգ դեղին, նույնիսկ նարնջագույնին մոտ դեղին լինի։

Ըստ «մեղուների սարդոստայնի»

Այս ոչ այնքան գեղեցիկ, շագանակագույն հետքերը խոսում են այն մասին, որ մեղուները փոշոտման ժամանակ հաճախ են մոտեցել ձմերուկին։ Ինչքան շատ են հետքերն, այնքան ավելի քաղցր է ձմերուկը

Ըստ սեռական նշանի

Այգեգործների մոտ ընդունված է առանձնացնել «տղա» և «աղջիկ» ձմերուկներ։ «Տղաներն» ավելի ձգված տեսք ունեն ու ջրալի են լինում, իսկ «աղջիկները» կլորավուն են ու քաղցր։

Ըստ քաշի ու ծավալի

Լավագույն տարբերակը ոչ ամենամեծ ու ոչ էլ ամենափոքր ձմերուկն ընտրելն է։ Ընտրեք միջինն ու հիշեք, որ լավ ձմերուկն իր չափերի համեմատ ծանր է լինում։

Ըստ պոչի

Չորացած պոչը վկայում է այն մասին, որ ձմերուկը հասած է ու քաղցր։ Իսկ թարմ ու կանաչ պոչը լինում է խակ ձմերուկների վրա։