Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին տեղեկությունը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թուրքական լիրան ապրիլի 22-ին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.2 տոկոսով:

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում, ըստ Ahval News-ի, ակնկալվում է, որ կլարվեն վերջին շրջանում ոչ այնքան լավ վիճակում գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Դրանք վատացել էին այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 հակահրթիռային համակարգեր, ինչպես նաև ռազմական գործողություններ էր սկսել ԱՄՆ զորքերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ զինյալների դեմ:

Թուրքական լիրան արժեզրկվել էր նաև այն բանից հետո, ինչ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է հանում «F-35» կործանիչներ մշակելու և ձեռք բերելու ծրագրից:

Թուրքական արժույթը նախորդ տարվա սկզբից մինչև օրս անկում է ապրել 28 տոկոսով, քանի որ ներդրողներն անհանգստացած են կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականությամբ: