Նշաններ, որ ձեր տանը աղքատությունն է տեղ գտել․․․ անհապաղ ազատվեք այս իրերից
Տունն արտացոլում է մարդու հոգեվիճակը։ Հաճախ տան աղքատությունը որոշվում է ոչ թե տան տիրոջ ֆինանսական հնարավորություններով, այլ նրա մտածելակերպի սահմանափակությամբ։
Հաճախ լինում է այնպես, որ մարդիկ բավարար են վաստակում, սակայն միևնույնն է, ունեն գումարի հետ կապված խնդիրներ։ Նրանք մշտապես բողոքում են, բայց չեն հասկանում, որ կան այնպիսիք, ովքեր ավելի քիչ են աշխատում, սակայն ամեն ինչի համար գումար ունենում են։
Ուշադրություն դարձրեք ստորև ներկայացված կետերին, որոնցից ազատվելու դեպքում կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը։
Կեղտ ու փոշի
Տան յուրաքանչյուր անկյուն պիտի լինի մաքուր, քանի որ տան մաքրությունն ուղղակիորեն ազդում է մարդու ուղեղի վրա։ Դռան դիմաց կեղտոտ փոքրիկ գորգը, չլվացած ափսեները և աթոռին լցված հագուստը շատ բան կարող են պատմել տան բնակիչների մասին։
Կուտակելու հանդեպ սեր
Հաճախ կարող ենք հանդիպել մարդկանց, ում տունը փայլում է մաքրությունից, սակայն պատշգամբ մտնել հնարավոր չէ։ Իրականում տան բնակիչներն էլ չգիտեն, թե այնտեղ ինչ ունեն, նրանց խնդիրը՝ կուտակելն է։ Ազատվեք դարակներում, պատշգամբում ու տան տարբեր անկյուններում հավաքված անպետք իրերից։

Հին անկողնային պարագաներ
Հնամաշ անկողնային պարագաները մատնում են կյանքից հաճույք ստանալ չսիրող մարդկանց։ Կեղտոտ խոհանոցային սրբիչները, որոնք հնարավոր չէ լվանալ, գցեք աղբը։ Ազատվեք հին սավաններից, հետևեք ծածկոցների տեսքին։ Եթե ձեզ համար սովորական դառնա մաշված իրեր օգտագործելը, աղքատությունը ձեր տնից չի հեռանա։
Ճաքերով սպասքեղեն

Վաղուց կա կարծիք, որ նմանատիպ սպասքեղենը տուն է բերում անհաջողություն և աղքատություն։ Սակայն եթե մի կողմ դնենք սնահավատությունը, կհասկանանք, որ կիսակոտրված ու ճաքերով սպասքեղենը վկայում է տան տիրոջ ժլատության մասին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից