Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Մակաբույծներ՝ օրգանիզմում. 10 նշանները, ռիսկերն ու դրանց հեռացմանը միտված բաղադրատոմսերը

Առողջական շատ խնդիրներ կարելի է չեզոքացնել պարզապես ազատվելով մակաբույծներից։

Մակաբույծներն այլ օրգանիզմներում ապրող օրգանիզմներ են, որոնք նրանցից ստանում են սննդարար նյութեր։ Իրենց կենսագործունեության ընթացքում արտազատված թույներով նրանք թունավորում են տվյալ օրգանիզմը, որում բնակվում են։ Մակաբույծները կարող են վնաս հասցնել ողջ օրգանիզմին՝ սնվելով իրեն անհրաժեշտ սննդարար նյութերով։

Օրգանիզմում մակաբույծների առկայության նշանները ժամանակին ճանաչելը կօգնի սկսել բուժումն ու կանխել դրանց հետագա բազմացումը։

 

Նշաններից մեկը քաղցի գրեթե անընդհատ առկայությունն է, իսկ որոշ որդեր սնվում են էրիթրոցիտներով, որոնք սակավարյունություն են հարուցում, ու արդյունքում ի հայտ է գալիս անընդհատ հոգնածություն։

Ինչպե՞ս հայտնաբերել մակաբույծների առկայությունը

Ահա աղիներում ու օրգանիզմի այլ հատվածներում մակաբույծների առկայության հաճախակի հանդիպող նշանները՝
  • այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ էնուրեզը, քնի խանգարումը՝ հաճախակի հանդիպող անքնության համակցությամբ,
  • մաշկի հետ կապված խնդիրներ՝ խոցեր, ցան, մաշկի չորություն ու էկզեմա, պզուկներ ու եղնջացան,
  • հաճախակի հոգնածություն, ապատիա, դեպրեսիա, հյուծվածություն,
  • գրգռված աղիների սինդրոմը հանդիսանում է աղիքային մակաբույծների առկայության տարածված նշան,
  • պորտի շրջանում ցավը, մկանային սպազմները, հոդացավերը, մկանացավերը, ձեռքերի ու ոտքերի թմրածությունը,
  • մակաբույծների առկայությամբ պայմանավորված՝ աղիների լորձաթաղանթի վնասվածքի դեպքում ստամոքսի ցավը,
  • վերարտադրողական խնդիրներ, միզահեռացնող ուղիների ինֆեկցիաներ, հեղուկի կանգ, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարում, շագանակագեղձի, միոմայի ու կիստայի խնդիրներ,
  • սակավարյունությունը սովորաբար հարուցվում է երկաթի դեֆիցիտով ու հանդիսանում է օրգանիզմում մակաբույծների առկայության առավել ակնհայտ նշաններից,
  • քաշի կորուստ, անհաղթահարելի քաղցի զգացում,
  • անհանգստություն ու տրամադրության անկումներ, նյարդային վիճակ, ընկճախտ, հիշողության կորուստ։

Ինչպե՞ս չեզոքացնել մակաբույծներին

Մակաբույծներից ազատվելու ամենակարևոր խորհուրդը շաքարի ու շաքար պարունակող մթերքների, ինչպես նաև ալյուրի օգտագործումը սահմանափակելն է։ Դրանք հեռացնելու եղանակներից մեկը բջջանյութի օգտագործումն է, քանի որ այն բացասաբար է ազդում մակաբույծների վրա։

Մյուս կողմից՝ մորու, հապալասի, կոկոսի յուղի, դդմի սերմերի, հալվեի հյութի, կոճապղպեղի արմատի, կաղամբի ու նռան, անանասի օգտագործումը շատ արդյունավետ պայքարի միջոց է մակաբույծների դեմ։

Կտավատի սերմերի ու մեխակի խառնուրդը նույնպես օրգանիզմը մաքրում է մակաբույծներից։

Աղբյուր՝ Blognews.am

Ավելին