Հանրությանը հուզող հիմնախնդիրներից քաջատեղյակ Գ. Ծառուկյանը ԲՀԿ նախընտրական ծրագրում առաջարկել է դրանց լուծման արդյունավետ տարբերակները
Կամո Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Թերևս, ոչ մեկի համար էլ նորություն չի, որ Հայաստանն այժմ գտնվում է ոչ այնքան էլ նախանձելի վիճակում: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ քաղաքական-ռազմական, տնտեսական խնդիրներ, որոնց լուծումը հեռանկարում տեսանելի չի դեռևս, քանի որ ներկա իշխանությունների կողմից ոչ մի տեսանելի քայլեր չի իրականացվում վերը նշված խնդիրների լուծման մեջ:
Բայց այս թոհուբոհի մեջ կա դրականը՝ երկրում կան ուժեր և անձինք, որոնք իվիճակի են երկիրը ոտքի հանելու: Խոսքս վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով մի քանի օր առաջ հանդիպում ունեցավ երիտասարդների հետ: Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ ԲՀԿ առաջնորդը հաճախ է հանդիպումներ ունենում երիտասարդների հետ, քանի որ իսկապես գնահատում է նրանց դերը երկրի բարեկեցիկ ապագայի ստեղծման մեջ: Բայց այս հավաքը ի տարբերություն մյուսների` առանձնանում էր նրանով, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց նախընտրական մի ծրագիր և հանգամանալից խոսեց հայ ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ: Առանձին դրույթներ կային, որոնք վերաբերում են սահմանապահ ժողովրդին և նրանց տրվելիք արտոնությունների մասին, որպեսզի ինչ-որ կերպ թեթևացվի հոգսերը: Բավական հանգամանալից խոսվեց պատերազմում զոհված զինվորների, սպաների և կամավորների ընտանիքներին ամեն հարցով թև ու թիկունք կանգնելու մասին: Չէ ո՞ր հիմա նրանք ավելի քան երբևէ ունեն պետության կարիքը: Դրույթներից մեկում անդրադարձ կատավեց նաև բանակին և զինվորներին՝ նրանց հուզող հարցերի մասին և ԲՀԿ առաջնորդը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ հոգածություն ցույց տալ վիրավորում ստացած հերոսներին:
Շատ ու շատ հարցեր կունենան իրենց պատասխանները, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այն եզակի անձանց շարքերն է գլխավորում, ովքեր իրոք քաջատեղյակ են հասարակ ժողովրդին հուզող հարցերից: Եվ սա հենց այն բանի շնորհիվ է, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդը երբեք իրեն ժողովրդից վեր չի դասել, միշտ կանգնած է եղել կարիքավորի կողքին: Այդ պատճառով էլ մշտապես արժանացել է ժողովրդի սիրուն ու հարգանքին:
Եվ կարծում եմ հիմա ժամանակն է, որ ժողովուրդը կատարի իր ճիշտ ընտրությունը…




















Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայն...
Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃ
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ