Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Ժամանց

Ձեր ականջակեղտը կարող է պատմել, թե որքանով եք առողջ կամ հիվանդ. իսկ ձերն ի՞նչ գույնի է․․․

Ականջակեղտը շատ կարևոր է օրգանիզմի համար և կարող է շատ բան պատմել մեր առողջության մասին:

Ականջակեղտը պարզապես կեղտոտ նյութ չէ մեր ականջներւոմ:

Իրականում այն մեր օրգանները ստծեղում են ականջի մեջ բակտերիաների և կեղտի հայտնվելը կանխելու համար, ուստի այդ կպչոն կեղտը մեր ականջները փաստացի պահպանում է մաքուր, առողջ և ֆունկցիոնալ:

EnterTrain-ը ներկայացնում է ականջակեղտի մի քանի գույն, և թե դրանք ինչ են նշանակում առողջության համար…

1. Դեղին, խոնավ ու կպչուն

Սա մեծահասակների ականջակեղտի ամենատարածված տեսակն է: Խոնավ, կպչուն բաղադրությունն օգնում է պահպանել ականջը և քոր է առաջացնում:

2. Գորշ

Գորշ ականջակեղտի դեպքում անհանգստանալ պետք չէ: Գորշ գույնը սովորաբար ականջների բնական մաքրման գործընթացի հետևանք է: Բայց եթե ականջակեղտը չոր և փխրուն է, դուք էլ քոր եք զգում, դա կարող է էկզեմայի նշան լինել: Այս նշանների դեպքում բժշկի դիմեք:

3. Բաց դեղին

Այս գույնն ամենատարածվածն է երեխաների շրջանում: Երեխաները, որպես կանոն, ավելի շատ ականջակեղտ են արտադրում, քան մեծահասակները, բայց մեծանալու հետ այն աստիճանաբար նվազում է:

4. Կպչուն և մուգ

Սովորականից մուգ ականջակեղտը խոսում է այն մասին, որ մարմինը սովորականից շատ է քրտնում: Որքան մուգ է ականջակեղտը, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ լրացուցիչ քրտինքը կհանգեցնի մարմնի հոտի: Չնայած դրան՝ ականջակեղտը լիովին առողջ է:

5. Մուգ և հաստ

Տագնապը և սթրեսը կարող են հանգեցնել նրան, որ մարմինն ավելի շատ ականջակեղտ արտադրի: Առատ քրտնարտադրությունը նույնպես կարող է հանգեցնել ականջակեղտի ավելացման, որը կարող է արգելափակել լսողական անցումը և լսողության ժամանակավոր վատացում առաջացնել: Եթե ձեր ականջակեղտը մուգ և հաստ է, պետք է պարբերաբար մաքրեք ականջները՝ խնդիրներից խուսափելու համար:

6. Չոր, սպիտակ և թեփոտ

Դա ականջակեղտի լրիվ նորմալ և առողջ տեսք է: Այս գույնի ականջակեղտ ունեցողներն ավելի հաճախ մարմնի պակաս հոտ են ունենում, քան մուգ ականջակեղտ արտադրողները:

7. Սև կամ մուգ դարչնագույն

Անհանգստանալու կարիք չկա: Մուգ գույնը կարող է պարզապես ականջակեղտի գերարտադրության հետևանք լինել (լինում է, օրինակ, սթրեսի դեպքում): Դա կարող է նշանակել նաև, որ ականջակեղտը չափից երկար ժամանակ է ականջի մեջ:

8. Թաց և հեղուկ

Ժամանակ առ ժամանակ ականջակեղտը կարող է պարզապես ծորալ ականջներից՝ դա բնական մաքրման մաս է: Բայց երբ ականջակեղտը մեծ քանակությամբ թափվում է ականջներից և թարախ կամ արյուն է պարունակում, դա թմբկաթաղանթի ծակվելու ակնհայտ նշան է: Այդ դեպքում անհապաղ բժշկի դիմեք:

9. Արյունոտ ականջակեղտ

Հին ականջակեղտը երբեմն կարող է չորացած արյան տեսք ունենալ: Եթե դա նկատեք, բուժօգնության դիմեք դա կարող է նշանակել, որ ձեր թմբկաթաղանթը ծակվել է:

Ավելին