Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Մեսսին միացել է սոցիալական ցանցերում խտրականության դեմ արշավին

Արգենտինայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր աջակցությունն է հայտնել սոցիալական ցանցերում խտրականության և բռնարար վարքի դեմ արշավին, գրում է ՌԻԱ լրատվականը։

«Սոցիալական ցանցում ես արդեն ունեմ 200 միլիոն հետևորդ , բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ինձ թույլ չի տալիս դա որպես տոնակատարության առիթ ընդունել: Եկեք բարձրացնենք մեր ձայնը՝ սոցիալական ցանցերում վիրավորանքներին վերջ տալու համար: Ոչ ոք արժանի չէ բռնության կամ վիրավորանքի: Մենք ապրում ենք միասին ՝ ականատես լինելով և ավելի շատ բռնությունների ենթարկվելով սոցիալական ցանցերից յուրաքանչյուրում, և ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում դա կանխելու համար: Մենք պետք է խստորեն դատապարտենք նման թշնամությունը և պահանջենք սոցիալական ցանցերի ղեկավարություններից շտապ քայլեր ձեռնարկել նման վարքի դեմ »,- գրել է Մեսսին Instagram-ի իր էջում:

Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ՖԱ), Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL), մարզիչների ասոցիացիան (LMA) և այլ կազմակերպություններ հայտարարել էին, որ ժամանակավորապես կդադարեցնեն իրենց սոցիալական ցանցերում ալիքների գործունեությունը՝ որպես ինտերնետում խտրականության դեմ պայքարի գործողություն։

Շոտլանդական ակումբները նույնպես կմիանան բոյկոտին: Ապրիլի 29-ին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) միացել է սոցիալական ցանցերի բոյկոտին, ապրիլի 30-ին` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA), Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ), Ֆորմուլա 1-ի վարորդներ Լյուիս Հեմիլթոնը, Նիկիտա Մազեպինը և այլ մարզիկներ։