Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ժամանց

Էմմին վերջապես ցույց տվեց իր ամուսնուն (տեսանյութ)

Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչներից երգչուհի Էմմին ամուսնացել է 2015 թվականին: Ամուսնությունի հետո երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ իր ամուսնու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հետևյալը. «Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ' կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը: Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- նշել է նա: Էմմիի ամուսինը՝ Վահե Գրիգորյանն է, նա իսկապես հանրային կյանք չի սիրում, երկար ժամանակ Էմմին նույնիսկ չէր ցուցադրում նրա դեմքը:    

Սկզբնական շրջանում Էմմին նախընտրում էր ցուցադրել նրան մասնակի՝ ներկայացնելով նրա գլուխը, ինչն էլ համացանցում բուռն քննարկվել էր և մեմերի պատճառ էր դարձել:   Առաջին անգամ Վահեի, ով լինելու մասին, տեսանյութեր հայտնվեցին Էմմի մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հուղարկավորությանը, որի ժամանակ Վահեն անդադար կնոջ կողքին էր:

  Ի դեպ, Նադեժդա Սարգսյանը առանցքային դեր է ունեցել նրանց հարաբերություններում, հարցազրույցներից մեկում Նադեժդան նշել էր, որ հենց ինքն է համոզել Էմմին ամուսնանալ և գնալ ԱՄՆ: Ըստ Նադեժդայի՝ ինքն արդեն վատառողջ էր և Էմմին չէր ցանկանում իրեն միայնակ թողնել:  

Էմմին միայն հիմա՝ որդիների ծնվելուց տարիներ անց, պատրաստ է ներկայացնել ամուսնուն: Նա սկսել է հրապարակել ընտանեկան լուսանկարներ, որոնք էլ Starnews-ը ներկայացնում է իր ընթերցողներին:

Ավելին