Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը

Կենդանակերպի նշանների շարքում Կշեռքները համարվում են ամենահավատարիմը:

Կշեռքները մակերեսային հարաբերություններ չեն սիրում, ցանկանում են, որ ամեն բան իրական լինի: Կշեռքի հետ հարաբերություններ կառուցելիս ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյոք ձեզ անհրաժե՞շտ են երկարատև հարաբերություններ. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ժամանակ վատնել անլուրջ բաների վրա:

Ինչ էլ պատահի, Կշեռքները ձեր կողքին կլինեն, չեն դավաճանի: Իրենց թույլ չեն տա երկար նայել հակառակ սեռի որևէ ներկայացուցչի կամ էմոցիոնալ կապ ստեղծել որևէ այլ մեկի հետ: Նրանց միայն դուք եք պետք:

Սիրում են երջանկացնել մարդկանց: Կշեռքներն անկեղծորեն ուրախանում են, երբ կարողանում են ինչ-որ բանով ուրախացնել մարդկանց: Նույնիսկ, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ի վիճակի են օգնել միայն մի մարդու, նրանք դա կանեն՝ առանց հարցեր տալու:

Պատրաստ են անհնարինն անել զուգընկերոջ համար, նրանց միշտ առաջին տեղն են հատկացնում: Կշեռքները մեծ սիրտ ունեն, հաճույք են ստանում՝ դիմացինին երջանկացնելով, նրա մասին հոգ տանելով ու սիրելով:

Ամբողջությամբ նվիրվում են զուգընկերոջը, նրան անակնկալներ մատուցում, հպարտանում նրանով: Մի փնտրեք նրանից լավին: Կշեռքը չի զսպում իր զգացմունքները, նրան ոչինչ պետք չէ, բացի սիրուց: Նրանք հասկանում են, ճանաչում միայն խորն ու իրական սերը:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը պատրաստ է ձեզ նվիրել ամբողջ սերը, և փոխարենը՝ միայն սեր ու աջակցություն է ցանկանում ստանալ: Նա կանի հնարավոր ամեն բան՝ ձեզ օգնելու համար նույնիսկ ամենաբարդ իրավիճակում:

Անհույս ռոմանտիկ են: Կշեռքներն ամենայն ուշադրությամբ լսում են՝ ինչ եք ասում, ուշադրություն դարձնում ամենին, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Նրանք ձեզ հետ կխոսեն ձեր հույսերի, երազանքների մասին, երբեք չեն դադարի փորձել ձեզ երջանկացնել:

Չեն սիրում կոնֆլիկտներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են տեսնել խնդրի երկու կողմը, չեն շտապում եզրահանգումներ անել: Նրանք հավատում են արդարությանը, իրավիճակի խաղաղ կարգավորմանը, մինչև վերջ խուսափում են կոնֆլիկտից, որքանով դա հնարավոր է:

Ձեզ հետ կխոսեն հանգիստ, հարգալից, իսկ երբ սկսեք բղավել և զայրանալ, մի կողմ կքաշվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեք հանգստացել: Չեն սիրում կրակին յուղ լցնել, բավական հավասարակշռված են:

Ավելին