«Մայրս կիսաապատիկ տոնով ասաց՝ էլի ամուսնանո՞ւմ ես»․ Իննա Խոջամիրյանը ամենատպավորիչ հարսի զգեստի և հարսանիքից առաջ հարսի զգեստ հագնելու «վատ նշանի» մասին
ert.am Life–ը ներկայացրել է «Երկուսով» հեռուստասերիալի վերջին տեսարանների բեքսթեյջ լուսանկարները, որտեղ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կրկին ներկայանում է հարսի կերպարով։
Tert.am Life–ն Իննայի հետ զրուցել է հարսի կերպարով ներկայանալիս իր զգացողությունների, դա վատ նշան համարելու և մայրիկի արձագանքի, իրական կյանքում հարսի զգեստ հագնելու ցանկության և ամենատպավորիչ հարսանիքի մասին։
Դերասանուհին առաջին անգամ հարսի զգեստ հագել է 2014 թվականին, երբ 19 տարեկան էր և նկարահանվում էր «Անցյալի ստվերներ» նախագծում: Խոսելով զգացողությունների մասին՝ ժպիտով ասաց․ «Երեխա էի, գեղեցիկ հարսի զգեստ էի հագել, ինչո՞ւ պիտի ոգևորված չլինեի»։

Թեև Իննան կերպարի համար է հագնում հարսի զգեստը, աղջկա համար այն առանձին նշանակություն ունի։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք զգացմունքային պոռթկումներ ունենում է, երբ այդ կերպարում է։ Ի պատասխան՝ դերասանուհին հետաքրքիր բացահայտում արեց․ «Երբ հերոսուհիներիցս որևէ մեկի զգեստն ինձ դուր է գալիս, հայելու մեջ սկսում եմ հարսի պար պարել: Հետաքրքիր հակում է»:
Դերասանուհին իր կերպարներից ամենից շատ Էլենի զգեստն է հավանել․ «Հարսի զգեստներից` Էլենինս եմ հավանել, հարսանիքներից՝ Մանեիս հարսանիքը Վահագի հետ: Գյուղում իսկական հարսանիք էինք ստացել, զուռնա–դհոլ, հրաշալի կոլորիտ էր. նկարահանող անձնակազմը ևս «հարսանիքի մեջ էր»»,– ժպիտով վերհիշեց նա։
Առհասարակ, կարծիք կա, որ մինչև հարսանիքը հարսի զգեստ հագնելը վատ նշան է, սակայն Իննան սնահավատ չէ։«Ես ճակատագրին եմ հավատում: Լինելու բանը կլինի, անկախ նրանից, թե ես իմ կամքով ինչքան կփորձեմ վատ նշաններով կանխել այն»,– ասաց նա:

Փոխարենը դերասանուհին հիշեց, որ մայրիկին այս փաստը դուր չէր եկել․ «Հիշում եմ, երբ առաջին անգամ պիտի նկարահանվեի հարսի զգեստով, մայրիկս ասաց՝ վա՜յ, վատ նշան է, ինչի՞ ես համաձայնել, բա դու չգիտե՞ս, որ չի կարելի: Օրեր առաջ, երբ, երևի թե, 8–րդ անգամ պիտի հարսի զգեստ հագնեի, տանն ասացի՝ վաղը Մանեիս հարսանիքն է: Մայրս կիսաապատիկ ու իմիջիայլոց տոնով ասաց՝ էլի ամուսնանո՞ւմ ես։ Զգեստդ ցույց տուր, տեսնեմ... Կողքից տպավորություն է, կարծես, իմ առօրյա հագուստի մասին ենք խոսում արդեն:)»:
Շատ դեպքերում աղջիկները փորձում են էկրանից հարսի ամբողջական կերպար չստանալ, որպեսզի ամբողջական կերպարն ունենան իրենց հարսանիքի օրը։ Իննան այս մասին չի մտածել․ «Առհասարակ, հարսի կերպարս ամբողջական կլինի, երբ իրական կյանքում հարս լինեմ: Մնացածն իրոք երկրորդական է` քող, ծաղիկ, փուչիկ, քարիկ»։
Այսքան հարսի զգեստներ հագնելուց հետո էլ Իննան չի ձանձրանա իր համար զգեստ ընտրել, թեև նկատեց, որ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան ամուսնության ժամանակ հարսի հագնել–չհագնելը։ «Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է իր համար այդ կարևոր օրը հարսի զգեստ կրել: Ես ևս։) Բայց եթե անգամ իմ կյանքում հանգամանքներն այլ կերպ դասավորվեն, հարսի զգեստն ինքնանպատակ չէ: Արտաքին բաղադրիչներն այնքան քիչ որոշիչ են»,– եզրափակեց նա։







Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից